Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ստրասբուրգում հանդիպել է ՄԻԵԴ նորընտիր նախագահ Ռոբերտո Սպանոյի հետ

01/07/2020
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հաղորդագրություն է տարածել․

Մեր երկրի և Մարդու իրավունքների պաշտպանի համար ևս մեկ կարևոր միջազգային ձեռբքերման մասին եմ ուզում հայտնել:

Երեկ Ստրասբուրգում տեղի ունեցան իմ հերթական խորհրդակցությունները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նորընտիր նախագահ Ռոբերտո Սպանոյի հետ: Խորհրդակցություններին մասնակցում էին նաև Եվրոպական դատարանի դատավոր Արմեն Հարությունյանը, դատարանի քարտուղար Ռոդերիկ Լիդելլը և դատարանի նախագահի գրասենյակի ղեկավար Պատրիկ Տիտիունը:

Ուրախ եմ տեղեկացնելու, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի միջազգային նշանակությունը հաշվի առնելով՝ ՄԻԵԴ նախագահն առաջարկեց դատարանի հետ նախաձեռնել ծրագիր՝ ուղղված Եվրոպայում Օմբուդսմանների և Եվրոպական դատարանի համագործակցության միջազգային նոր փորձի ձևավորմանը:

Եվրոպական դատարանի նախագահն առաջարկեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածությունը՝ որպես այդ միջոցառումների հիմնական զեկուցող։ Ընդ որում, պայմանավորվեցինք, որ դա կարող է արվել կա՛մ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, կա՛մ որևէ այլ համանման ձևաչափով:

Համատեղ ծրագիր սկսելու համար հիմք է հանդիսացել այն, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը երրորդ կողմ է հանդես գալիս ՄԻԵԴ-ում, Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինություն է ներկայացնում անկախ գնահատականներ՝ կապված Հայաստանի կողմից դատարանի վճիռների կատարման վիճակի հետ, մշակում է իրավական չափանիշներ, Հայաստանի դատարանների ակտերում արտացոլվում են Մարդու իրավունքների պաշտպանի իրավական դիրքորոշումները և այլն:

Ստրասբուրգի դատարանի նախագահը բարձր գնահատեց նաև Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների նշանակությունը դատարանի համար և մեր աշխատանքները երկրի ներսում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և Կոնվենցիայի ներդրման հարցում։

Հանդիպման սկզբում Ռոբերտո Սպանոյին շնորհավորեցի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք և նոր ձեռքբերումներ: Նշեմ, որ Եվրոպական դատարանի նախագահը նախկինում եղել է Իսլանդիայի Օմբուդսմանը, ինչն ավելի նպաստեց քննարկումների արդյունավետությանը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամուլսարի պաշտպաններն այս անգամ էլ բողոքի պատնեշ ստեղծեցին

Հաջորդ գրառումը

Թրամփը հավանություն տվեց Գերմանիայից զորքերի մասնակի դուրսբերման նախագծին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հովհաննավանքը դարձել է հակաեկեղեցական որջ. Սուրեն Սուրենյանց

29/10/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ

29/10/2025
Նորություններ

Վախենում է, գիտի, որ իրավիճակը վերջնախաղային է. Վլադիմիր Մարտիրոսյան

29/10/2025
Նորություններ

«Իսկապե՞ս ազգովի եք ցանկանում թուրքերի հետ հաշտ ու խաղաղ լինել». գերմանացի պրոֆեսորը՝ փաստաբանին

29/10/2025
Հաջորդ գրառումը

Թրամփը հավանություն տվեց Գերմանիայից զորքերի մասնակի դուրսբերման նախագծին

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական