Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբում հանդիպել է Բանակի հրամկազմի հետ։
Հիշեցնենք՝ Օնիկ Գասպարյանն այսօր իրավունքի ուժով ազատվել է ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։ Վարչապետն այս պաշտոնում ցանկանում է նշանակել Արտակ Դավթյանին, սակայն նախագահ Արմեն Սարգսյանը դեռևս չի ստորագրել հրամանագիրը։ Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ եռօրյա ժամկետում կհրապարակեն իրենց որոշումը։
Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։
Նաև Times.am-ն է գրել ,որ հանդիպումը չափազանց կարճ է տևել։ Վարչապետը կարճ ելույթ է ունեցել, որից պարզ է դարձել, որ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը իրավական խնդիրների պատճառով չի կարող վերանշանակվել այդ պաշտոնին։
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պարտականությունները ժամանակավորապես կկատարի գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը։