Երեքշաբթի, Մայիսի 13, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ամփոփել է քաղաքական տարին մամլո ասուլիսով

27/12/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը ամփոփել է քաղաքական տարին մամլո ասուլիսով, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանի առաջ ծառացած անվտանգային հարցերին։

Նախագահն արձանագրել է, որ, ըստ էության, անցնող տարվա ընթացքում ոչինչ չի արվել բանակի մարտունակությունը բարձրացնելու համար։

Նախագահը պատասխանել է նաև հայ-թուրքական և հայ-ռուսական հարաբերությունների, արցախյան կարգավորման վերաբերյալ հարցերին, մանրամասնել այդ բանակցությունների որոշ դրվագներ։

1․ Անվտանգության համար այս տարին կատարյալ ձախողում էր: Մենք կորցրել ենք վերահսկողությունը ոչ թե 40-45 կմ-ի, այլ՝ տասնապատաիկ ավելի մեծ տարածքների նկատմամբ:

2․ Տարվա ընթացքում ոչինչ չի արվել բանակի մարտունակությունը բարձրացնելու համար: Երկու-երեք դիրքի համար մարտական գործողություններում 30-ից ավելի ռազմագերի ունենալը խոսում է բանակում լրջագույն պրոբլեմների մասին։

3․ Մինչ օրս չի հրապարակվել պատերազմում զոհվածների թիվը․ պետք էր հուշամատյան կազմել՝ նրանց բոլոր տվյալներով։ Սա պետության վերաբերմունքը կլիներ զոհվածների և նրանց ընտանիքների հանդեպ։

4․ 2018 թ․ կախարդական փայթիկը, պարզվում է, ռեվերսի ռեժիմով է աշխատում։ Պետական պարտքն անցել է 9 մլրդ դոլարի սահմանը։ 2022թ-ին կանխատեսվող 4 տոկոսանոց տնտեսական աճի զգալի մասը պայմանավորված է պարտքի մեծացմամբ։

5․ Պետության բարձրագույն արժեքը՝ մարդը, փախչում է երկրից։ Արդեն 103 հազար մարդ լքել է երկիրը․ մոտավորապես մի քաղաքի բնակչություն։

6․ Հայաստանը դադարել է լինել ժողովրդավար պետություն, քանի որ դադարել է լինել իրավական պետություն։ Ժողովրդավարության ենթադրյալ բաստիոնից երկիրը դարձել է տգիտության և իրավական բեսպրեդելի բաստիոն։

7․ Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից․ ՀՀ ղեկավարը կասկածի տակ է դրել ԼՂՀ անկախության հռչակագիրը, ինչի վրա ձևավորվել է ԼՂՀ-ն։ Հայաստանի առաջին դեմքն ասում է, որ ինքը չի տեսնում Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմից դուրս։

8․ Քի Վեստի պայմանագրով նախատեսված էր Արցախի միացումը Հայաստանին, լինելու էր 42 կմ լայնությամբ միջանցք նույն կարգավիճակով, ինչ կունենար Արցախը։

9․ Դելիմիտացիայի այլընտրանքը պարզապես այդ պրոցեսին չգնալն է․ առանց երկկողմանի դիվանագիտական հարաբերությունների դելիմիտացիան չեն սկսում։ Դա դիվանագիտական այլասերություն է։

10․ Հայաստանն իրականացրել է Թուրքիայի բոլոր նախապայմանները, այն էլ բոնուսով․ տվել է Շուշին ու Հադրութը, հիմա էլ քննարկում են միջանցքի հարցը։ Երբ որ ՀՀ իշխանություններն ասում են, որ պատրաստ են Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, ավելի մեծ երեսպաշտություն դժվար է հորինել։

11․ Պետք է ձգտել վերականգնել գոնե ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականությունը․ ամենավատ բանը չփորձելն է։ Ես հավատում եմ, որ ամեն օր քայլ անելով, ամեն օր քարը քարին դնելով, հնարավոր չէ ինչ-որ տեղ, ինչ-որ չափով հաջողություն չունենալ։

12․ Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ Մինսկի խմբի շրջանակներում վերջին բովանդակային քննարկումը եղել է 1996 թ․ հոկտեմբերին։ 1997 թ․ հունվարին ՄԽ համանախագահները որոշել են գումարել նիստ, որի վերջին օրը հայտարարել են, որ անցնում են չելնոկային դիվանագիտության։

13․ Եթե լինեն Երևանի ավագանու նոր ընտրություններ, անպայման մասնակցելու ենք։ Իշխանությունները չգնացին ընտրությունների, որովհետև գիտակցում են, որ այստեղ կունենան լրջագույն խնդիրներ, չեն կարող կիրառել նույն մոդելը, ինչ Վանաձորում կամ այլ տեղ։

14․ Քրեական օրենսգրքի մեղադրանքներով մի մեծ ուսապարկ շալակած՝ այս մարդիկ ման են գալիս։ Միգուցե սա ինքնանպատակ է դարձել իշխանությունը պահելու համար։ Նրանք վախենում են ու ճիշտ են անում։ Չես կարող այս աղետը բերել քո երկրի ու ժողովրդի գլխին և չվախենաս, հնարավոր չէ։

15․ Ես կողմնակից եմ կիսանախագահական կառավարման մոդելի, բայց դեմ եմ, որ այս ճանապարհով մտնեն սահմանադրական բարեփոխումների մեջ։ Կա լրջագույն կասկած, որ այս ամենն այլ նպատակ ունի․ հնարավորություն ստեղծել ևս ինչ-որ մի տեղ տեղավորվելու։

Ռոբերտ Քոչարյան/ Robert Kocharyan 27.12.2021թ.

Տեսանյութը դիտեք այս հղումով՝

https://www.facebook.com/hayastandashinq/videos/443584157224949

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինձ համար, Արցախի պատերազմին նահատակ որդի ձեռք բերած ծնողների գերակշիռ մասի, արցախցիների համար, ամենակարեւորն այն է, որ նախագահը շեշտեց, որ ամեն ինչ դեռ կորսված չէ. Գեղամ Նազարյան

Հաջորդ գրառումը

«ԼՂԻՄ-ի խնդիր առհասարակ երբեք չէր կարող քննարկվել բանակցային գործընթացում, նման բան առհասարակ չի եղել»․ Դավիթ Բաբայանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի խայտառակվեք մինչև վերջ ու ազատ արձակեք Լիլիթ Աղեկյանին. Հայկ Դեմոյան

13/05/2025
Նորություններ

Կանանց իրավունքներով կուրծք ծեծող ՀԿ-ներ կնոջը խոշտանգում ու անարգում են մեր երկրում, ու դուք լուռ եք. Սոֆյա Հովսեփյան

13/05/2025
Միջազգային

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025
Նորություններ

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025
Հաջորդ գրառումը

«ԼՂԻՄ-ի խնդիր առհասարակ երբեք չէր կարող քննարկվել բանակցային գործընթացում, նման բան առհասարակ չի եղել»․ Դավիթ Բաբայանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Մի խայտառակվեք մինչև վերջ ու ազատ արձակեք Լիլիթ Աղեկյանին. Հայկ Դեմոյան

13/05/2025

Վերջին 35 տարիների ընթացքում ես չեմ հիշում մի դեպք, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչներն այդքան լուրջ դեպքով խոսեն որևէ կնոջ վտանգավորության...

ԿարդալDetails

Կանանց իրավունքներով կուրծք ծեծող ՀԿ-ներ կնոջը խոշտանգում ու անարգում են մեր երկրում, ու դուք լուռ եք. Սոֆյա Հովսեփյան

13/05/2025

«Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը» լուծարվեց և վայր դրեց զենքերը

12/05/2025

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Վանք գյուղի Հայրենական պատերազմի զոհերի հուշարձանը, խաչքարն ու հուշապատը

12/05/2025

Լիբանանում Ռուսաստանի դեսպանն հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ի հետ

12/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական