Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը հրավիրում է ԱԱԾ-ի ուշադրությունը. Հայտարարություն է նախապատրաստվում

31/07/2020
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Առաջիկա օրերին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը հանդես կգա պաշտոնական հայտարությամբ, որտեղ «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների դասավանդման համար ներկայացված նոր չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծի առնչությամբ կհրավիրի Ազգային անվտանգության ծառայության ուշադրությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնում է ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը.« ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը հայտարարություն է պատրաստում, որում, ի թիվս խնդրի հետ կապված շատ այլ հարցերի, հրավիրվելու է նաև Ազգային

Անվտանգության ծառայության ուշադրությունը։ Վերջերս պարզվեց, որ «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավարը Լիլիթ Մկրտչյանը, մի քանի այլ անձանց հետ 2017 – 19 թվականներին թուրքերի հետ համատեղ հեղինակել են “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» աշխատությունը, որտեղ մանրամասն ներկայացված է, թե ի՞նչ չափորոշիչներով պետք է առաջնորդվեն Հայաստանում և Թուրքիայում պատմության գրքեր կազմելիս։ Հիմա այս խայտառակ աշխատության հեղինակներից մեկը՝ Լիլիթ Մկրտչյանը հանդիսանում է միանգամից չորս դպրոցական առարկաների փորձագիտական թիմի ղեկավար։ Այս հանգամանքը մեզ (և ոչ միայն մեզ) խիստ մտահոգության տեղիք է տվել և մենք պատրաստվում ենք դիմել Ազգային անվտանգության ծառայությանը, որովհետև այստեղ պետական և ազգային անվտանգային հարցերի հետ կապված խնդիրներ ենք տեսնում»։

«Փաստինֆո»-ի հարցին՝ ի՞նչ այլ անընդունելի կետեր են եղել Հայոց պատմություն առարկայի նոր չափորոշիչներում, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը պատասխանում է. «Նախ և առաջ խախտված են պատմագիտական ժամանակագրության բոլոր նորմերը։ Խորենացին ասում էր, որ չկա պատմություն առանց ժամանակագրության։ Հայոց պատմությունը սկսվում է Ուրարտուի պատմությունից։ Այսինքն, ստացվում է, որ դրան նախորդող 2000 ամյա պատմությունը ուղղակի չկա։ Հետո պատմությունը գալիս հասնում է մինչև 14- րդ դար՝ ավարտվում Կիլիկիայի թագավորությամբ, հետո, չգիտես ինչու, հետ է գնում 5-րդ դար։ Երեխայի մոտ նախ և առաջ պետք է ամրանա սեփական երկրի պատմության վերաբերյալ ընդհանուր տեսլականը, հետո ժամանակագրական տրամաբանությամբ գա հասնի մինչև մեր օրեր։ Սա ոչ թե սեփական պատմության դասավանդում է, այլ՝ սեփական հայեցողությամբ պատմական էքսկուրս։ Սա, անկասկած աղավաղելու է երեխայի մոտ սեփական պատմության վերաբերյալ ունեցած պատկերացումներն ու հիմնավոր գիտելիքներ ստանալու հեռանկարը։ Բացի այդ խախտումը, կան կարևորագույն թեմաներ, որոնք, չգիտես ինչու, դուրս են մնացել ուսումնական ծրագրերից։ Դրանցից են օրինակ՝ հայկական կամավորական շարժումները, որոնք ազգային ազատագրական շարժման հիմնական մասն են կազմել։ Կամավորական շարժման թեման, առհասարակ, հանված է, չես հասկանում, թե ի՞նչ տրամաբանությամբ։

Այստեղ կուզենայի անդրադարձ կատարել “History Education in Schools in Turkey and Armenia. A Critique and Alternatives” («Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ» աշխատությանը, որի հեղինակները (որոնց թվում է նաև Հայոց պատմություն առարկայի առարկայական չափորոշիչները լրամշակող փորձագետների թիմի ղեկավարը Լիլիթ Մկրտչյանը) , չգիտես ինչու հանդիմանում են 12-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի հեղինակներին, այն բանում, որ դասագրքում ընդգրկել են 2016 թվականի ապրիլյան պատերազմի դրվագները։ Անհասկանալի է նաև, թե ինչո՞ւ նոր պատմության դասագրքերում ոչ մի անգամ օգտագործված չէ հայրենասիրություն բառը։ Փոխարենն այսօր շատերի համար հայրենասիրությունը, այսպես ասած, գավառամտության դրսևորում է, իսկ նախընտրելի կատեգորիա, չգիտես ինչու, դարձել է կեղծ խաղաղասիրությունը։

Մյուս խնդիրը, որ մեզ, մեղմ ասած, անկանկալի է բերել և մտահոգել այն է, որ այդ գրքերում Հայկական լեռնաշխարհ, Արևելյան Հայաստան տեղանունների փոխարեն գործածված են բացառապես թուրքական տերմիններ՝ Արևելյան Անատոլիա,կամ ուղղակի Կովկաս, այսինքն՝ Արևելյան Հայաստանը դա Կովկասն է և այլն։ Նորմալ մարդու մոտ այսպիսի հարցերն առանց մտահոգության չեն անցնում»։

«Փաստինֆո»-ի հարցին՝ ի՞նչ գործուն քայլեր են նախաձեռնել ոլորտի մասնագետները, նոր չափորոշիչներով կազմված դասագրքերը հանրակրթական դպրոցներում բացառելու համար, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը պատասխանում է.

«Նախօրեին Մայր Աթոռում՝ Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ Հայոց պատմության, Հաոց լեզվի, Հայ գրականության և Հայ եկեղեցու պատմության մասնագետների հետ միասին հանդիպում – քննարկում ենք ունեցել, որի ընթացքում անդրադարձել ենք ստեղծված իրավիճակում՝ Հայոց պատմություն և Հայ եկեղեցու պատմություն առարկաների և դրանց դասագրքերի ճակատագրին։ Բացի այդ, հիմա մենք քննարկումների համար նոր հարթակ ենք նախաձեռնում, որտեղ ամենայն մանրամասնությամբ ջրի երես կհանվեն այս և նմանօրինակ անհասկանալի և անընդունելի դրսևորումները՝ կապված կրթության, գիտության, հանրակրթական դպրոցների և հարակից այլ ոլորտների հետ»։

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Աղբյուր` ՓաստինֆոОбласть прикрепленных файлов

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Սևանը մեր դեմքն է». Դավիթ Վանյան

Հաջորդ գրառումը

Վազգեն Ա վեհափառի օծումը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Երևանը դարձնելու ենք Համահայկական Մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու և աշխատելու համար հարմարավետ քաղաք

06/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ է թաքնված Լեռնային Ղարաբաղն Ալիևի «նվաճումների» ցուցահանդես դարձնելու կուլիսներում.  կոռուպցիայից մինչև հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. Meduza

06/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վարդան Ղուկասյանին պաշտոնազրկելու օպերացիան վերջնականացվում է. «Ժողովուրդ»

06/10/2025
Միջազգային

Ինքնասպանություն է գործել «Պրավդա» հրատարակչության նախկին տնօրենը

06/10/2025
Հաջորդ գրառումը

Վազգեն Ա վեհափառի օծումը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Երևանը դարձնելու ենք Համահայկական Մայրաքաղաքին արժանի քաղաք, շքեղ մեգապոլիս, որը կլինի միաժամանակ ապրելու և աշխատելու համար հարմարավետ քաղաք

06/10/2025

Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից ուղերձ է հղել. «Սիրելի՛ հայրենակիցներ, Շուտով հայերիս ընդհանուր և հարազատ մայրաքաղաքի՝ Երևանի տարեդարձն է: Մենք բոլորս...

ԿարդալDetails

Ի՞նչ է թաքնված Լեռնային Ղարաբաղն Ալիևի «նվաճումների» ցուցահանդես դարձնելու կուլիսներում.  կոռուպցիայից մինչև հայկական մշակութային ժառանգության ոչնչացում. Meduza

06/10/2025

Վարդան Ղուկասյանին պաշտոնազրկելու օպերացիան վերջնականացվում է. «Ժողովուրդ»

06/10/2025

Ինքնասպանություն է գործել «Պրավդա» հրատարակչության նախկին տնօրենը

06/10/2025

Եվրոպայի փոփոխվող տրամադրությունները և դրանց արձագանքը Հայաստանում. Սուրեն Սուրենյանց

06/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական