Շաբաթ, Հուլիսի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հիշատակում եւ ոգեկոչում 1915/16 թթ. հայերի եւ քրիստոնյա այլ փոքրամասնությունների դեմ Ցեղասպանության. Սերովբէ Եպիսկոպոս Իսախանեան

02/06/2026
- Հոգևոր, Հրապարակախոսություն, Նորություններ

10 տարի առաջ այս օրը` 2 հունիս 2016-ին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Խորհրդարանը (Բունդեսթագ) գրեթե միաձայն ընդունված հատուկ Բանաձեւով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

Ստորեւ մի հատված ճանաչման բանաձեւից` հայերեն թարգմանությամբ։

Իսկ տեսանյութը վերհիշեցնում է Ճանաչման Բանաձեւի ընդունմանը հաջորդող րոպեները, երբ մի խումբ հայերս, որոնք ներկա էին այդ պատմական նիստին, ուղղվեցինք Ռայխսթագի մատուռ` գոհաբանական աղոթք առաքելու առ Աստված։

*

«Հիշատակում եւ ոգեկոչում

1915/16 թթ. հայերի եւ քրիստոնյա այլ փոքրամասնությունների դեմ [իրագործված] Ցեղասպանության»

«Գերմանական Բունդեսթագը խոնարհվում է Օսմանյան կայսրության հայերի եւ քրիստոնյա այլ փոքրամասնությունների նկատմամբ կիրառված տեղահանությունների եւ կոտորածների զոհերի առջեւ, որոնք սկսվեցին շուրջ հարիւր տարի առաջ: Բունդեսթագը դատապարտում է այն ժամանակվա երիտթուրքական կառավարության արարքները, որոնք պատճառ դարձան Օսմանյան կայսրութեան հայության գրեթե ամբողջական բնաջնջման: Տեղահանությունների եւ կոտորածների զոհ դարձան նաեւ քրիստոնյա այլ ժողովուրդների անդամներ, մասնաւորաբար` ասորա-արամեական եւ քաղդեական։

Այն ժամանակվա երիտթուրքական կառավարության հրահանգով 24 Ապրիլ 1915-ին օսմանական Կոստանդնուպոլսում սկսվեցին ավելի քան մեկ միլիոն հայազգիների ծրագրված տեղահանությունն ու բնաջնջումը: Նրանց ճակատագիրը տիպիկ օրինակ է զանգվածային բնաջնջումների, ազգային մաքրագործումների, տեղահանությունների, այո նաեւ ցեղասպանությունների, որոնցով տարաբախտորեն արձանագրված է 20-րդ հարյուրամյակը: Այնուհանդերձ մենք հասկանում ենք Հոլոքոստի եզակիությունը, որի համար Գերմանիան մեղավոր է եւ պատասխանատու:

Բունդեսթագը ցավով է արձանագրում Գերմանական Ռայխի անփառունակ դերակատարությունը, որը հակառակ հայերի կազմակերպված տեղահանությունների եւ բնաջնջումների մասին գերմանական դիվանագետների եւ միսիոնարների կողմից փոխանցված միանշանակ տեղեկությունների փորձ չարեց կանգնեցնել մարդկայնության դեմ գործված այս ոճրագործությունը: Գերմանական Բունդեսթագի ներկա այս ոգեկոչումը հողագնդի այս հնագույն քրիստոնյա ազգի նկատմամբ ցուցաբերված յուրայատուկ հարգանքի արտայայտություն է…»։

Տեսանյութը` Տաթեւ Հանեսյանի

Նախորդ գրառումը

Չպետք է թույլ տալ 96-ի կրկնությունը. Ռուբեն Հակոբյան

Հաջորդ գրառումը

Ընտրության գնալը պարտադիր է, եթե ցանկանում ենք կասեցնել Հայաստանի ներկա կործանարար ընթացքը. Արմեն Այվազյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վերաքննիչ դատարանում ավարտվել է մեղադրյալների վերաքննիչ բողոքների քննությունը՝ Հայաստանի քաղաքացիների բողոքների հիման վրա

18/07/2026
Նորություններ

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը

17/07/2026
Նորություններ

Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը վանդալիզմի ենթարկած անձը ձերբակալվել է

17/07/2026
Նորություններ

Թուրքիայի մաքսային համակարգում օգտագործվում է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026
Հաջորդ գրառումը

Ընտրության գնալը պարտադիր է, եթե ցանկանում ենք կասեցնել Հայաստանի ներկա կործանարար ընթացքը. Արմեն Այվազյան

Լրահոս

Վերաքննիչ դատարանում ավարտվել է մեղադրյալների վերաքննիչ բողոքների քննությունը՝ Հայաստանի քաղաքացիների բողոքների հիման վրա

18/07/2026

Հուլիսի 17-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի,...

Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը

17/07/2026

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի...

Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատունը վանդալիզմի ենթարկած անձը ձերբակալվել է

17/07/2026

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Կարապետ եկեղեցու գերեզմանատանը վանդալիզմի են ենթարկվել վեց գերեզման և մեկ շատրվան: Անվտանգության ուժերի կողմից...

Թուրքիայի մաքսային համակարգում օգտագործվում է Հայաստանի պաշտոնական կոդը

17/07/2026

Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ներդրել է ուշագրավ տեխնիկական կանոնակարգ։ Այս կանոնակարգի համաձայն, Հայաստանի հետ երրորդ...

Նեթանյահուն վախենում է արտերկրի քաղաքացիների՝ իր դեմ քվեներից, ուստի կրճատում է չվերթները

17/07/2026

Վարակի՞չ է Հայաստանի օրինակը Իսրայելական տարբեր լրատվամիջոցներ արդեն երկրորդ օրն է գրում են, թե մտավախություն կա, որ կառավարությունը ցանկանում է...

Վարդան Ղուկասյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց

17/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում հանրային մեղադրողը միջնորդեց երկարաձգել Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը եւս 3 ամսով։ Նշենք, որ այսօր ավարտվեց...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական