«Զանգեզուրի կոմբինատի պատմությունը կոռուպցիոն գործարքի բարձրագույն պիլոտաժ է»,- հոկտեմբերի 4-ի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը:
«10 տարուց ավելի «Հայկական ժամանակն» իմ անունը կապում էր Պղնձամոլիբդենայինի հետ: Հիմա ո՞վ փայ մտավ: Այդ փայի կառավարումը հանձնված է վարչապետի աշխատակազմին: Սա նշանակում է փայ մտնել Հայաստանի ամենագրավիչ ակտիվի մեջ՝ ֆինանսական հոսքերը կառավարելու համար: Սա կոռուպցիայի դրսևորում է, որ հասնում է լկտիության գագաթնակետին: