ՀԾԿՀ–ից դեռ չեմ ցանկանում մեկնաբանել։
Ստոկհոլմի արտակարգ արբիտրի վճիռները ենթակա են պարտադիր կատարման։ Այս որոշման պարտադիրությունը հաստատել է նաև Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը` Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) վարչապետի աշխատակազմ մի շարք հարցումներ է ուղարկել Ստոկհոլմյան հրատապ արբիտրաժի որոշումը կատարման հետ կապված։
«Ի պատասխան ՀԿԾՀ-ի՝ արբիտրաժային վճռի պարտադիր կատարման ենթակա լինելու վերաբերյալ վարչապետի աշխատակազմ ուղարկված մի շարք հարցադրումների Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը մանրամասն ներկայացրել է վերաբերելի իրավակարգավորումներն արբիտրաժային վճիռների, այդ թվում՝ Ստոկհոլմի արտակարգ արբիտրի հուլիսի 22-ի վճռի պարտադիրության, դրա կամավոր կատարման և ճանաչման վերաբերյալ»,– ասացին գրասենյակից։
Sputnik Արմենիան փորձեց մեկնաբանություն ստանալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ Կառույցից ասացին, որ դեռևս չեն մեկնաբանում, նորություն լինելու դեպքում կտեղեկացնեն։
Աղբյուր՝ sputniknews.ru