Կիրակի, Սեպտեմբերի 28, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հետահայաց. Արցախի զորակցության շարժումը եւ ԱՄՆ դեսպանությունը

09/11/2022
- Նորություններ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կարծում եմ, որ շաբաթ օրը, նոյեմբերի 5-ի հետմիջօրեին, Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների հարգարժան դեսպան տիկին Լին Թրեյսին անձամբ հետեւում էր Երեւանի Ֆրանսիայի հրապարակում կազմակերպված հանրահավաքին, ինչպես նաեւ՝ այնուհետեւ Հանրապետության հրապարակում, կառավարության շենքի դիմաց, ռուսական, ամերիկյան, եվրոպական եւ ըստ ամենայնի թուրքական կապիտուլացիոն մոտալուտ պայմանագիրը նմանակող թղթե պաստառի այրման տեսարանին։ Ենթադրում եմ, որ տիկին դեսպանը գոհունակություն ապրեց, երբ ականատես դարձավ, որ ի հակադրություն նախորդ կիրակի օրը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած բողոքի հանրահավաքի՝ գրեթե 10 անգամ պակաս բազմություն էր հավաքված երեւանյան զորակցության հանրահավաքում։ Գոհունակություն՝ քանզի մարդաքանակի այդ սակավությունը նաեւ ի՛ր, կամ իր դեսպանատան վաստակն էր նաեւ… Չէ՞ որ երեւանյան հանրահավաքից ընդամենը երկու օր առաջ հրապարակվել էր ԱՄՆ դեսպանատան նախազգուշացումը իր քաղաքացիներին, որ զերծ մնան, խուսափեն նոյեմբերի 5-ին ֆրանսիական հրապարակում կամ մոտակայքում լինելուց՝ անվտանգության նկատառումով։ Այլ խոսքով, դեսպանությունը նախօրոք, փաստորեն, ահաբեկել էր մարդկանց, իր քաղաքացիներին թե հայաստանցիներին, որպեսզի հնարավորինս սակավաթիվ լիներ միտինգավորների բազմությունը։ Նման հաղորդագրությունները բոլորն են կարդում, եւ այս պարագայում, հետեւաբար, բոլորին էր հասու այդ ահազանգը։

Ընդունենք, որ դա կոպիտ միջամտություն էր Հայաստանի ներքին գործերին, որի համար, այլ երկրներում դեսպանությունը համապատասխան նոտայի կարժանանար ու թերես դեսպանը կհրավիրվեր արտգործնախարարություն՝ բացատրություն տալու։ Սակայն ԱՄՆ դեսպանությունը, այն էլ ոչ առաջին անգամ, իրեն ազատ էր զգացել եւ ազատ է զգում մեր երկրում վարվելու այնպես՝ ինչպես ինքն է ցանկանում։ Ավելի ճիշտ՝ վարվելու այնպես, ինչպես ինքն ու Հայաստանի իշխանությունն են ուզում։ Թխի գա՛…

Նման քաղաքականության համար, այսինքն՝ քաղաքական «կաթսա-կափարիչ» միասնության համար մեղադրանքի խոսք ասելու իրավունք պիտի չունենայինք, եթե հանրային ազատություններ ջատագովողի կերպարով հանդես չգար Մ. Նահանգները ողջ աշխարհում ու մեր երկրում։

Քննադատելով նման գործելակերպը՝ իրավունք, ավելին՝ պարտականություն ունենք քննադատելու դեսպանությանը նաեւ մեկ այլ բանի համար։ Արդարեւ, վերոհիշյալ հաղորդագրությունը հայաստանյան ընդդիմությանը փորձում էր ներկայացնել որպես խռովություններ հրահրող վտանգավոր շարժում, որից պետք է զգուշանալ։ Մինչդեռ, ընդհակառակն, ներհայկական ընդդիմությունը, վստահաբար, հարգարժան տիկին դեսպանի ծառայած բոլոր երկրների համեմատ ամենաօրինակելին է եղել անցնող 2-3 տարիների ընթացքում եւ բացարձակ օրինակելի՝ հատկապես համեմատած թրամփական ընդդիմության հետ, որը երկու տարի առաջ վանդալիզմի դաս տվեց բոլո՛ր վանդալներին՝ Կապիտոլ Հիլզը հրդեհելու-քանդելու փորձերով…

Իրականությունն այն էր, իրարահաջորդ բազմաթիվ հանրահավաքների ընթացքում, հակառակ ոստիկանության հրահրումներին, խժդուժ ձերբակալություններին ու հալածանքներին, մեր հրապարակներում ու փողոցներում ոչ մեկ, ոչ իսկ մեկ հատիկ «կոկտեյլ մոլոտով» չպայթեց, ոչ մեկ ատրճանակի ճայթյուն չեղավ, նույնիսկ մահակներ չերեւացին ցուցարարների ձեռքում։ Այո, օրինակելի ընդդիմություն, որին վարկաբեկելու գործառույթ է ստանձնել հզոր Ամերիկան… Այո, այդ ընդդիմությունն ունի արդար պահանջներ, որոնցից ամենագլխավորը Արցախում եւ Հայաստանում կրկին ցեղասպանության ենթակա չլինելու պահանջն է, հույսը դնելով ոչ միայն Ցեղասպանությունը ճանաչած երկրների վրա, որոնց թվում Մ. Նահանգները, այլեւ առաջին հերթին ինքն իր վրա։

Քաղաքական անկողմնակալություն է ակնկալվում Մ. Նահանգներից։

Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ

«Զարթօնք», Բեյրութ, 08.11.2022

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ինչո՞ւ են ԱԺ դարպասները նորից զոդում և պարսպի երկայնքով փշալար անցկացնում. պարզաբանում

Հաջորդ գրառումը

Քաղաքապետարանը 60 հազար ցախավել է գնել` 385 մաքրողի համար

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025
Հրապարակախոսություն

Իշխանական պատգամավորների նախաձեռնած «հունվարի 27-ը» զոհերի հիշատակի օրերը ստվերելու վտանգ է պարունակում

27/09/2025
Նորություններ

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025
Հաջորդ գրառումը

Քաղաքապետարանը 60 հազար ցախավել է գնել` 385 մաքրողի համար

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ի՞նչ իմաստ ունի TRIPP-ի գովերգումը, եթե կողմերը սկզբունքային տարաձայնություններ ունեն՝ դրա շահագործման պարամետրերի հետ կապված. Սուրենյանց

28/09/2025

«Ալիևի պահանջը և Փաշինյանի մոլորությունը» վերնագրի ներքո քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Փաշինյանի...

ԿարդալDetails

Շան պատճառով ծագած վեճ. Արաքս գյուղի բնակիչը կրակել ու սպանել է համագյուղացուն

27/09/2025

Անհաջող դերասանական խաղ. թուրքական հետախուզությունը օգոստոսի 8-ին միջանցք է ձևակերպել

27/09/2025

Զելենսկին հպարտացել է, որ իսրայելական Patriot-ը մեկ ամիս է, ինչ պաշտպանում է Ուկրաինայի երկինքը

27/09/2025

ԱՄՆ դեսպանատունը ցավակցել է Ադրբեջանին «տասնամյակների հակամարտության ընթացքում զոհված ադրբեջանցիների համար»

27/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական