Երեկ նիկոլն իրեն՝ կառավարական ամառանոցում շրջափակել էր ոստիկանական զորքերով: Հարկատուներիս հաշվին ինքն իրեն շրջափակել էր զորքերով, քանի որ վախենում, սարսափում է նույն այդ հարկատուներից:
նիկոլը կառավարական առանձնատանը ոչ թե իրեն պետք է շրջափակի ոստիկանական զորքերով, այլ պետք է հավաքի իրերը եւ այլ բնակարան տեղափոխվի: Պետական ամառանոցները՝ պետության պաշտպաններին: նիկոլն ու աննան պետք է հավաքեն իրենց իրերը եւ հեռանան այնտեղից: Պետական ամառանոցների տարածքը պետք է լքի նաեւ Միրզոյան-Աբաջյան ընտանիքը:
Ընդ որում, սա կապված չէ նրանց հրաժարականի հետ: Նրանք պետք է հեռանան դեռ մինչեւ հրաժարականը, մինչեւ իրենց պաշտոնանկությունը:
Այս տարածքը պետք է հանձնվի մեր զինվորին:
Պետական ամառանոցների տարածքը՝ 14 շինություններով, մասնագետների պնդմամբ, ամենահարմար վայրն է զինվորների համար ժամանակակից վերականգնողական կենտրոն ստեղծելու համար:
Ունենք հազարավոր վիրավորներ, ունենք բազում հաշմանդամներ, ունենք հոգեբանական օգնության, շատ լուրջեւ բարձրակարգ հոգեբանական օգնության կարիք ունեցող տասնյակ հազարավոր զինվորականներ: հոգեբանիաջակցության կարիքմ ունեն նաեւ զոհված զինվորների ծնողները: Սա մի հարց է, որտեղ պետք է լինի հանրայինմիասնական պահանջ:
Հիմա վիրավոր զինվորին, հաշմանդամ զինվորին, նրանց ծնողներին անգամ մի տեղականք ստանալու համար քաղաքի մի ծայրից մյուսն են ուղարկում: Սա անթույլատրելի է:
նիկոլ ու աննա, հավաքեք ձեր իրերը եւ հեռացեք: Հեռացեք կամավոր, առանց հանրային ճնշման: Արարատ Միրզոյան եւ Գոհար Աբաջյան, օրինակ ծառայեք այդ ընտանիքին: Հեռացեք ու հայտարարեք, որ հեռանում եք տարածքը զինվորներին հանձնելու, նրանց համար վերականգնողական կենտրոն հիմնելու համար:Լավ հասկացեք, եթե դուք հրաժարվեք այդ քայլից, ապա ամենամոտ ապագայում, ավելի շուտ քան ակնկալում եք,
նիկոլ ու աննա, հավաքեք ձեր իրերը եւ հեռացեք: Հեռացեք կամավոր, առանց հանրային ճնշման: Արարատ Միրզոյան եւ Գոհար Աբաջյան, օրինակ ծառայեք այդ ընտանիքին: Հեռացեք ու հայտարարեք, որ հեռանում եք տարածքը զինվորներին հանձնելու, նրանց համար վերականգնողական կենտրոն հիմնելու համար:
Լավ հասկացեք, եթե դուք հրաժարվեք այդ քայլից, ապա ամենամոտ ապագայում, ավելի շուտ քան ակնկալում եք, զոհված զինվորների ծնողները, վիրավոր զինվորները, նրանց ծնողները, մյուս զինվորներն ու նրանց ծնողները, հարազատները, բարեկամները, ընկերները, բոլորը գալու են եւ շրջափակեն տարածքը, գալու են եւ ձեզ դուրս են հրավիրելու այդ տարածքից: Գալու են եւ այստեղ արդեն ոստիկանական զորքերը ձեզ չեն կարող օգնել, քանի որ մենք գալու ենք խաղաղ, քանի որ մեզ որեւէ մեկը չի կարող արգելել խաղաղ ճանապարհով քաղաքի ամենալավ տարածքը հանձնել մեր վիրավոր զինվորներին: Մենք գալու ենք, բայց քայլ արեք եւ հեռացեք մինչ մեր գալը:
Իսկ տարածքը վերականգնողական կենտրոնին հանձնելուց առաջ, մենք բոլորս գալու ենք եւ մաքրենք այն մի գեղեցիկ շաբաթ օր, իսկ հոգեւորականներն էլ հատուկ արարողությամբ այն մաքերելու են բոլոր չար ուժերի ներկայությունից եւ ազդեցությունից:
Պետության ամառանոցները՝ պետության պաշտպաններին:
Գեղամ Նազարյան
Ճշմարտություն սերունդների համար