Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հեռանում է, որ մնա. ռուս և հայ քաղաքագետները վերլուծել են ընտրությունների նախաշեմին Փաշինյանի հավանական հրաժարականը

29/03/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Նիկոլ Փաշինյանը «ոչ մի իրական հրաժարականի» էլ չի պատրաստվում: Այս մասին գրում է actualcomment.ru-ն` ներկայացնելով մի շարք փորձագետների կարծիքները: Ինչպես վերջիններս նշում են, հրաժարականի մասին նրա հայտարարությունը զուտ մարտավարական քայլ է, որպեսզի իբրև թե «վարչական ռեսուրս չօգտագործվի» հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որոնցում, նա իրականում մտադիր է կրկին հաղթել և կրկին կառավարություն ձևավորել: 

Քաղաքագետ Սերգեյ Մարկինիկարծիքով` Փաշինյանն իր հրաժարականի մասին հայտարարել է, որպեսզի ցույց տա, որ ինքն «ազնվորեն է հաղթում»: «Հենց որ նա տեղեկություն է ստացել սոցիոլոգներից այն մասին, որ իր ժողովրդականությունն անգամ լրջորեն նվազելով, այնուամենայնիվ, բարձր է մնում, քան իր մրցակիցներինը, որոշում է. լավ, այդ դեպքում կգնամ արտահերթ ընտրությունների: Նա օրերս չեղարկել է ռազմական դրությունը, որն իրեն խանգարում էր, և այժմ մեծ ինքնավստահությամբ ընտրությունների կգնա: Եվ որպեսզի ցույց տա, որ ամեն ինչ ազնիվ է անում, հրաժարական է տալիս: Սակայն գործնականում կառավարությունը մնում է նրա ենթակայության տակ»,- կարծիք է հայտնել քաղաքական գործիչը:  

«Հենց այդ պատճառով Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ոչինչ էականորեն չի փոխվի»,- ընդգծում է փորձագետը` նշելով, որ նոր խորհրդարանում, ամենայն հավանականությամբ, հակառուսական տրամադրվածություն ունեցող մարդկանց թիվը զգալիորեն ավելի քիչ կլինի, քան նախորդում:   

Քաղաքագետ Եվգենի Բենը կարծիք է հայտնել, որ հավանաբար, Հայաստանը որոշակի պայմանավորվածություններ ունի Մոսկվայի հետ: «Այնքան էլ պարզ չէ, թե ով կարող է գալ նրան փոխարինելու: Դժվար է պատկերացնել, որ Հայաստանում իշխանության կարող են գալ այնպիսի դեմքեր, ինչպիսիք են Քոչարյանն ու Սարգսյանը: Դա կնշանակեր ԼՂ շուրջ իրավիճակի ապակայունացում Լեռնային Ղարաբաղում, ինչը պետք չէ Ռուսաստանին, ինչպես նաև Ադրբեջանին և Թուրքիային»,- հայտնել է փորձագետը:

Բենի խոսքով` մնում է միայն գուշակել` դա Փաշինյանի հերթական քաղաքատեխնոլոգիական հնարքն է, թե կան տարբերակներ: «Հավանաբար, Փաշինյանը հենց այնպես չի ձևակերպել իր հեռանալու մասին միտքը: Նրա հեռացումը վաղուց արդեն հասունացել է, դեռևս մի քանի ամիս առաջ: Հայաստանում Փաշինյանն ամբողջովին վարկաբեկել է ինքն իրեն, նրա դեմ որոշակի կոմպրոմատ է գործում, նա մի այն դժգոհություն է առաջացնում»,- եզրակացրել է քաղաքագետը:

Քաղաքագետ, Ալեքսանդր Իսկանդարյանը նույնպես ընդգծել է, որ Փաշինյանի հայտարարությունը միայն ձևական բնույթ է կրում: Հայաստանը խորհրդարանական երկիր է, և վարչապետին ընտրում է հենց խորհրդարանը: Որպեսզի ընտրություններ կայանան, երկրի օրենսդիր մարմինը պետք է ցրվի: Այդ իսկ պատճառով Փաշինյանի որոշումը կարելի է անվանել պաշտոնական ընթացակարգ:

Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, որի կարծիքով` Հայաստանն այլ ծրագիր ևս ունի, որով կարող է ժամանակավոր կառավարություն ձևավորվել: Նա ընդգծել է, որ ընդդիմությունն ունի վարչապետի իր թեկնածուն ունի` Վազգեն Մանուկյանը: «Նա Հայաստանի առաջին վարչապետն է, ինչպես նաև առաջին հաջողակ պաշտպանության նախարարն առաջին Արցախյան պատերազմի տարիներին: Մինչև Նիկոլ Փաշինյանի գալը նա եղել է հանրային խորհրդի նախագահը: Եթե նա կառավարություն ձևավորի 17 ընդդիմադիր կուսակցություններից, եթե միանա բանակը, ապա կլինի ոչ թե ռազմական հեղաշրջում, այլ ժամանակավոր կառավարություն` ընտրությունների նախապատրաստման համար»,- ընդգծել է փորձագետը` հավելելով, որ քաղաքացիների շրջանում վստահություն չկա Փաշինյանի հանդեպ:

Tert.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իշխանությունն արշա՞վ է սկսել Գրիգորի Խաչատուրովի դեմ

Հաջորդ գրառումը

Երկակի բարոյականությունը միկոյանական մատուցմամբ կամ՝ Հայաստան, մեր օրեր

Համանման Հոդվածներ

Կինո-Թատրոն

Իրենց մարդն ունեն, թող տանեն ուրիշ տեղ խոթեն, ինչի՞ եք քանդում էս թատրոնը. Արմեն Սանթրոսյան

13/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանը վերաքննիչ բողոք և առարկություն է ներկայացրել գործը քննող դատավորների կազմի դեմ

13/05/2025
Նորություններ

Գոռ Մարգարյանը նշանակվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ

13/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը դեռ ունի խաղաղ ճանապարհով հեռանալու հնարավորություն. Վարդան Օսկանյան

13/05/2025
Հաջորդ գրառումը

Երկակի բարոյականությունը միկոյանական մատուցմամբ կամ՝ Հայաստան, մեր օրեր

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Կինո-Թատրոն

Իրենց մարդն ունեն, թող տանեն ուրիշ տեղ խոթեն, ինչի՞ եք քանդում էս թատրոնը. Արմեն Սանթրոսյան

13/05/2025

Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենին քաղաքապետարանն աշխատանքից ազատեց։ 2 ամիս աուդիտ, տարբեր ստուգումներ են անց կացվել, ոչ մի ապօրինություն, թերություն չեն...

ԿարդալDetails

Ռուբեն Վարդանյանը վերաքննիչ բողոք և առարկություն է ներկայացրել գործը քննող դատավորների կազմի դեմ

13/05/2025

Գոռ Մարգարյանը նշանակվել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրենի ԺՊ

13/05/2025

Փաշինյանը դեռ ունի խաղաղ ճանապարհով հեռանալու հնարավորություն. Վարդան Օսկանյան

13/05/2025

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 100 տարեկան է

13/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական