Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմա»-«Ֆիորենտինա» խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Թվիթերում «Ռոմա»-ն անց է կացրել քվեարկություն, որի արդյունքում էլ Մխիթարյանը ճանաչվել է լավագույնը:
Իտալիայի ֆուտբոլի առաջնության` Սերիա Ա-ի 6-րդ տուրում «Ռոմա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Ֆիորենտինա»-ին: Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Պեդրոն: «Ռոմա»-«Ֆիորենտինա»խաղն ավարտվել է 2:0 հաշվով, և Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: