Կիրակի, Հոկտեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԲԸՄ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ ՀԵՏ

20/04/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ապրիլի 15-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը հանդիպեցին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ քննարկելու կազմակերպության ընթացիկ նախաձեռնություններն ու դրանց դերը ներկայիս սոցիալ-քաղաքական համատեքստում։ 

Նախագահը բարձր գնահատեց ՀԲԸՄ-ի ավանդը, ընդգծելով, որ դեռ իր՝ Երևանի քաղաքապետ լինելու տարիներից է ծանոթ կազմակերպության բեղուն գործունեությանը։ Պարոն Սեդրակյանն իր հերթին ներկայացրեց կազմակերպության ներկայիս ծրագրերը, ռազմավարությունն ու առաջնահերթությունները՝ առանձնակի կարևորելով Հայաստանի և սփյուռքի միջև կապերի ամրապնդումը։ Նա նաև անդրադարձավ հայապահպանման գործում ՀԲԸՄ-ի ավելի քան մեկդարյա հանձնառությանը, ինչպես նաև երկրի և ազգի շահերին ծառայելու՝ կազմակերպության մշտական ջանքերին։ 

Յակուբյան և Սեդրակյան ընտանիքները Յակուբյանների ընտանեկան դամբարանում հարգանքի տուրք են մատուցում լուսահոգի Գառնիկ Յակուբյանին։

Նախագահներն, այնուհետև, քննարկեցին Արցախում տիրող ներկա իրավիճակն ու աշխարհաքաղաքական բարդ համատեքստում անցկացվող բանակցությունները։ Պերճ Սեդրակյանը կարևորեց Արցախում հասարակական և մշակութային կյանքը զարգացնելու գործում ՀԲԸՄ-ի անմնացորդ աջակցությունն ու ներդրումը։ Պատերազմի ընթացքում շարունակելով աջակցության ծրագրերը՝ ՀԲԸՄ-ն փախստականներին և տուժածներին ապահովեց նաև կենսական կարևորության միջոցներով, ապաստանով և սննդով, ինչպես նաև առաջին բժշկական օգնությամբ՝ աջակցելով պատերազմից տուժած ավելի քան 100 000 անհատի։ 

Ներկայիս քաղաքական զարգացումները կշռադատելով՝ ՀԲԸՄ նախագահը ևս մեկ անգամ վստահեցրեց, որ կազմակերպությունը հավատարիմ կմնա իր առաքելությանն ու կաջակցի ցանկացած քաղաքական վերջնարդյունքի, որը միտված կլինի ծառայելու պետության և ազգի շահերին։ Այս առումով, պետություն-եկեղեցի կապն ամրապնդելը, մարդկանց համախմբելուն զուգընթաց, հայապահպանման գործում առանցքային դեր ունի։ «Հայոց Եկեղեցին դարեր շարունակ ցույց է տվել իր համախմբող ուժը։ Հաշվի առնելով, որ ներկայումս Հայաստանը գտնվում է տարածաշրջանային ցնցումների կենտրոնում, որտեղ գերիշխում են քաղաքական տարաձայնությունները՝ Եկեղեցին ժողովրդին համախմբելու և հավաքական ինքնությունը պահպանելու կարևորագույն օղակ է հանդիսանում։ ՀԲԸՄ-ն կշարունակի իր ավելի քան մեկդարյա ջանքերը՝ ամրապնդելու այս կապը սփյուռքում և Հայաստանում», – ասաց Պերճ Սեդրակյանը։  

Ձախից աջ` Կարին Յակուբյան Կիրակոսյանը, Անի Յակուբյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Պերճ և Վերա Սեդրակյանները Յակուբյանների ընտանեկան դամբարանում։

Խոսելով երկրի զարգացմանը խթանող հնարավորություններից՝ Վազգեն Յակուբյանն անդրադարձավ սփյուռքի տաղանդավոր երիտասարդների և փորձագետների ուշադրությունը դեպի Հայաստան սևեռելու կարևորությանը՝ շեշտելով, որ այն կնպաստի նաև ազգի համախմբմանը։ «Շնորհալի մարդկանց հոսքը Հայաստան նոր շունչ կհաղորդի Հայաստանում բազմաթիվ ոլորտներին, որն էլ իր հերթին կնպաստի հասարակական, մշակութային և տնտեսական առաջխաղացմանը», – նկատեց  պրն Յակուբյանը։ 

Բազմաբովանդակ քննարկումների արդյունքում ՀԲԸՄ-ն ևս մեկ անգամ իր պատրաստակամությունը հայտնեց կառավարությանը՝ շարունակելու կազմակերպության՝ Հայաստանի բարգավաճմանը միտված սոցիալ-տնտեսական նախաձեռնությունները։ Եզրափակիչ խոսքում նախագահներն իրենց երախտագիտությունը հայտնեցին ՀԲԸՄ-ի և կառավարության երկարատև համագործակցության վերաբերյալ և այն շարունակելու փոխադարձ պատրաստակամություն հայտնեցին։ 

Ի հավելումն նախագահ Խաչատուրյանի հետ պաշտոնական հանդիպման՝ Պերճ Սեդրակյանն այցելեց նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ քննարկելու այն ուղիները, որոնց օգնությամբ եկեղեցին կարող է համախմբել համայն հայությանն այս դժվարին ժամանակաշրջանում։ Նա նաև մասնակցեց Զատկական Ս. Պատարագին Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, հոգեհանգստի կարգին՝ Սբ. Գայանե եկեղեցում և հարգանքի տուրք մատուցեց լուսահոգի Գառնիկ Յակուբյանի հիշատակին՝ այցելելով Յակուբյանների ընտանեկան դամբարան՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Գառնիկ Յակուբյանի այրի՝ Անի Յակուբյանի և Յակուբյանների ընտանիքի անդամների ուղեկցությամբ։

Իր կարճաժամկետ այցելության վերջին օրը պրն Սեդրակյանը հանդիպեց նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Կարին Մարկիդեսին՝ շեշտելու ՀԱՀ-ի դերը Հայաստանի մյուս համալսարաններին միավորելու և ազգաշինությանը նպաստող ակտիվ գործունեություն ծավալելու գործում։  

20 ապրիլ, 2022թ.

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը Վոլոդինին ասել է, որ Պուտինի հետ հանդիպմանը վերջնական համաձայնության ենք եկել Լեռնային Ղարաբաղի և այլ հարցերի շուրջ (տեսանյութ)

Հաջորդ գրառումը

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը Արցախի հաշվին չի կարող տեղի ունենալ․ ԼՂ ԱԳ նախարար.News.am

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025
Նորություններ

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025
Նորություններ

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորումը Արցախի հաշվին չի կարող տեղի ունենալ․ ԼՂ ԱԳ նախարար.News.am

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Թե ինչպես Խաչատուր Աբովյանը դպրոցում արգելեց ծեծը

18/10/2025

Պերճ Պռոշյանի հուշը Խաչատուր Աբովյան մանկավարժի մասին գեղեցիկ հուշ է թողել Պերճ Պռոշյանը: Ինքը Աշտարակի գյուղական դպրոցի աշակերտ էր, որտեղ...

ԿարդալDetails

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ն աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում

18/10/2025

Փաստաբանությունը դարձել է բարձր ռիսկայնության աստիճանի գործունեություն, իսկ մարդն էլ` անպաշտպան. փաստաբան

18/10/2025

Էլի չստացվեց… Հայկ Դեմոյան

18/10/2025

Դուք պատկերացնո՞ւմ եք Քպ–ացված եկեղեցի, նրանք ուզում են եկեղեցին սարքել հարսանիք անող կառույց. Նարեկ Կարապետյան

18/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական