Կիրակի, 16 Օգոստոս, 2026

Հաստատվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու մտադրությունը. Գաֆարովա

Երեկ հաստատվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու մտադրությունը. Ադրբեջանի  Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում հայտարարել է խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովան։

Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահի  և Հայաստանի վարչապետի գրասենյակների կողմից հրապարակվել է համատեղ հայտարարություն. «Երեկ հաստատվել է խաղաղության պայմանագիր կնքելու մտադրությունը։ Առաջիկայում կտեսնենք այս քայլերի շարունակությունը»։