Հինգշաբթի, Հունիսի 19, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հասարակությունը պետք է մերժի կանանց նկատմամբ ատելության խոսքը․ ՀԿ-ների հայտարարությունը՝ Վարդան Ղուկասյանի խտրական արտահայտություններին

02/04/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

17 հասարակական կազմակերպություն համատեղ հայտարարություն է տարածել՝ Գյումրու ավագանու արտահերթ ընտրությունների Կոմկուսի թեկնածու Վարդան Ղուկասյանի՝ մամուլի ասուլիսի ընթացքում թույլ տված անընդունելի արտահայտությունների առնչությամբ։

Հայտարարությունը՝ ստորև․ «Երեկ, 2025 թվականի մարտի 30-ին Գյումրու համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների թեկնածու Վարդան Ղուկասյանը մամուլի ասուլիսի ընթացքում հանդես է եկել կանանց նկատմամբ խտրական և անընդունելի արտահայտություններով, որն է` «․․․ Հետո, այս աղջիկները կթողնե՞ն, որ մարդ մեղք չգործի՝ գեղեցիկ հագած, ոտքերը բաց… ես չգիտեմ ինչ… Ինչ ասես, անում են, տղամարդկանց գայթակղության պատճառ են դառնում։ Դրա համար էլ ասված է՝ «վայ ձեր կանանց, որ տղամարդկության գայթակղության պատճառ են դառնում»:

Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները խստորեն դատապարտում են ցանկացած ատելության խոսք և խտրական տարրեր պարունակող հանրային հայտարարություններն ու խոսույթները։ Կանանց նկատմամբ նմանատիպ արտահայտությունները ոչ միայն խախտում են էթիկայի տարրական նորմերը, այլև հակասում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մի շարք դրույթները, ինչպիսիք են՝ 3-րդ, 77-րդ և 29-րդ հոդվածները, ինչպես նաև մի շարք մարդու իրավունքների ներպետական և միջազգային սկզբունքները։ Կարծում ենք, որ քաղաքական գործչի կողմից հանրայնորեն հայհոյանքները, բռնարար վարքագիծն ու խտրական վերաբերմունքը խրախուսելը ոչ միայն կասկածի տակ է դնում քաղաքացուն՝ որպես բարձրագույն արժեք ընկալելը, այլև վտանգ է ստեղծում իրավունքների լիարժեք իրացման համար:

Այսօրինակ մոտեցումները կարող են նպաստել հասարակական և իրավական կարգուկանոնի պահպանմանն ու նպաստել քրեական ենթամշակույթի խորացմանը։ Յուրաքանչյուր հասարակական-քաղաքական գործիչ պետք է գիտակցի իր կողմից արված ցանկացած հայտարարության ազդեցությունը և չնպաստի գենդերային խտրականության, ատելության խոսքի և/կամ խտրականության խորացմանը, ինչպես նաև, պետք է նպաստի հավասարության և փոխըմբռնման ամրապնդմանը։

Նկատում ենք, որ այն միակ դեպքը չէ, ուստի, կոչ ենք անում՝ բացառել խտրական արտահայտություններն ու խոսույթները։ Հասարակությունը պետք է մերժի և չլեգիտիմացնի կանանց նկատմամբ ատելության խոսքը՝ նպաստելով արդար և ներառական միջավայրի ստեղծմանը»։

1․ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ
2․ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ
3․ «Սոսե կանանց հիմնահարցեր» ՀԿ
4․ «Սպիտակի Հելսինկյան խումբ» ՀԿ
5․ «Կանանց Կենտրոն․ Շուշի» ՀԿ
6․ «Փինք» իրավապաշտպան ՀԿ
7․ «Իրավունքի ուժ» ՀԿ
8․ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ
9․ «Ընտանիք առանց բռնության» ՀԿ
10․ «Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՀԿ
11․ «Վանաձորի Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեա» ՀԿ
12․ «Ուղղակի Ժողովրդավարություն» ՀԿ
13․ «Երիտասարդ ավանգարդ» ՀԿ
14․ «Հանուն Իրավահավասարության Իրավապաշտպան» ՀԿ
15․ «Կանանց հզորացման ռեսուրսային կենտրոն» ՀԿ
16․ «Թալին-Հույս» սոցիալական ՀԿ
17․ «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ի՞նչ ցույց տվեցին Գյումրու ընտրությունները. Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի ասուլիսը

Հաջորդ գրառումը

Մարտուն Գրիգորյանը որոշում ունի…

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և Արհեստակցական կազմակերպության հայտարարությունը

19/06/2025
Նորություններ

Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան

19/06/2025
Նորություններ

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025
Միջազգային

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025
Հաջորդ գրառումը

Մարտուն Գրիգորյանը որոշում ունի…

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Վերջին լուրեր

Նորություններ

Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության և Արհեստակցական կազմակերպության հայտարարությունը

19/06/2025

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու Արհեստակցական կազմակերպությունը հայտարարությամբ են հանդես եկել։ ««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության անձնակազմն իր լիակատար աջակցությունն է...

ԿարդալDetails

Նիկո՛լ, Սոնա Մնացականյանի վրաերթի գործով ռադիոկապի ձայնագրություններն ինչո՞ւ ես թաքցրել․ Րաֆֆի Ասլանյան

19/06/2025

Ալիև-Էրդողան հանդիպման տրամաբանական շարունակությունը կլինի վաղը. Վարուժան Գեղամյան

19/06/2025

Իրանը անմիջապես հակահարված կտա ցանկացած երրորդ երկրի, որը կորոշի միջամտել հակամարտությանը՝ Իսրայելի կողմից

19/06/2025

«Զվարթնոցում» ԱԱԾ-ն Լևոն Քոչարյանին թույլ չի տվել հատել սահմանը

19/06/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական