Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը երեկ հայտարարել էր, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ծանր վիրավորվել է:
Հարությունյանի «վնասվածքի մասին» տեղեկությունը հերքել են Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Շուշան Ստեփանյանը, ինչպես նաև Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:
Վերջինս իր ֆեյսբուքյան էջում ասել է․ «Միանգամից հերքեմ, որ այն իրականությանը չի համապատասխանում, և նախագահն այս պահին լիարժեք կերպով իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները»։