Արդեն 3 տարի է մեզ հրամցվում է այս օրակարգը: Այս «ընտրությունը» ներդրվել է մեր քաղաքացիների մեծ մասի գիտակցության մեջ:Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
«Երբ քայլողներն եկան իշխանության հենց այս համեմատությունը տանելով էին տենչում վաստակել ժողովրդի սերը, փորձելով ցույց տալ, թե ինչ վատն էին բոլորը մինչև իրենց. նույնիսկ քննադատեցին և սևացրեցին այն քաղաքական թիմին, որի հետ միասին փորձեցին իշխանության գալ 2008-ին:
Ժամանակն անցնում էր, իսկ իրական արդյունք ցույց տալու փոխարեն իշխանությունները համառորեն զբաղված էին ֆեյսբուքային տրամաբանությամբ շոուներ բեմադրելով և մեծ հաշվով մինչ օրս շարունակում են նույնը, նույնիսկ երկիրը ծնկի բերելուց հետո:
Իհարկե այդ ստերի արդյունավետության գործակիցը որևէ կերպ համեմատելի չէ 1 կամ 2 տարի առաջվա գործակցի հետ, սակայն կարծում եմ յուրաքանչյուրդ գիտեք գոնե մեկին, ով ասում է, «թող պարտված կառավարությունը մնա, միայն թե չլինի նախկինը»:
Եվ ուրեմն, ո՞րն է կարծրացած այս մտածելակերպի պատճառը, որն էլ հանդիսանում է ձախողած կառավարության հիմնական խաղաթուղթը և որի վրա, ինչպես տեսնում ենք, հիմնված կլինի նաև նրանց նախընտրական քարոզարշավը(եթե արտահերթ ընտրություններ ի վերջո լինեն):
Այս ամենի համար կան իհարկե օբյեկտիվ պատճառներ. այն է կառավարման մեջ նախկինում եղած թերությունները, որոշ մարդկանց արտոնյալ լինելը, արդարության զգացողության պակասը…, բայց ուսումնասիրելով մարդկանց մեջ արմատավորված այդ զգացողության հիմնական բաղադրիչները, ակնհայտ է դառնում, որ դրա առանցքային պատճառը այնուամենայնիվ 20 տարի և ավել հետևողական տարածված միֆերն են:
Իհարկե շատերի համար այս 3 տարիները դարձան ստերը բացահայտելու տարիներ, բայց դեռևս քիչ չեն նաև նրանք, ովքեր հավատում են տրամաբանությունից և փաստերից զուրկ այդ ծեծված բամբասանքներին:
Անկախ մեր նախատրամադրվածությունից, պետք է թույլ չտանք, որպեսզի մեր հասարակությանը նորից ներքաշեն նախկին-ներկա ծուղակի մեջ:
Հանուն ապագայի, պետք է կատարենք սթափ, ռացիոնալ ու ոչ էմոցիոնալ ընտրություն, և հարցը պետք է կայանա հետևյալում.
ովքե՞ր են անկարողները, ձախողածներն ու ստախոսները, և ովքե՞ր են կարող ուժերը, ընդունակ առաջ տանելու երկիրը՝ հստակ մերժելով նախկին արատավոր երևույթները»,- գրել է նա:
Աղբյուր` Փաստինֆո