Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ԵՄ-ին կոչ է անում կոնկրետ միջոցներ ձեռնարկել ՀՀ ինքնիշխանությունը պաշտպանելու համար

06/04/2024
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակն ի գիտություն է ընդունում Եվրոպական հանձնաժողովի ապրիլի 5-ի հայտարարությունները՝ ուղղված Հայաստանի դիմակայունության բարձրացմանը տարբեր ներդրումային ծրագրերի միջոցով, ներառյալ 270 միլիոն Եվրո դրամաշնորհը, որն ուղղված է փոքր և միջին ընկերություններին աջակցելուն: Հայտնում են գրասենյակից:

«Մենք կարևորում ենք ԵՄ-ի շեշտադրումը ենթակառուցվածքային նախագծերի վրա, մասնավորապես՝ Սև ծովի էլեկտրահաղորդման մալուխի նախագծի և վերականգնվող էներգիայի նախաձեռնությունների մասով, որոնք կնպաստեն Հայաստանի տնտեսական աճին և զարգացմանը։

Թեև ներդրումներն ու բարեփոխումները կարևոր են երկրի առաջընթացի համար, Հայաստանի առաջնահերթ մարտահրավերը անվտանգության սպառնալիքն է, որին բախվում է Ադրբեջանի ագրեսիվ, ծավալապաշտական նկրտումների պատճառով։

Մենք Եվրոպական միությանը կոչ ենք անում հստակ ազդանշաններ ուղարկել Ադրբեջանին, որ Հայաստանի Հանրապետության նկատմամբ բոլոր տարածքային հավակնությունները, ներառյալ Տավուշի մարզի, այսպես կոչված «անկլավների» հարցը, ինչպես նաև Սյունիքի մարզով արտատարածքային տրանսպորտային կապուղիների պահանջը բացարձակապես անընդունելի են։ Ադրբեջանի պահանջները կապ չունեն սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ։ Դա սպառնալիքի կամ ուժի կիրառմամբ հողազավթման քաղաքականություն է։ Ադրբեջանը պետք է իր ուժերը դուրս բերի նաև Հայաստանի Հանրապետության տարածքից, որը շարունակում է պահել օկուպացիայի տակ։

Այսպիսով, մենք Եվրոպական միությանը կոչ ենք անում նախանշել կոնկրետ, շոշափելի միջոցներ և ռազմավարական ծրագրեր՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը, անվտանգությանն ու տարածքային ամբողջականությանը` հաշվի առնելով Ադրբեջանից եկող ագրեսիան»:

Բացի այդ, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունում է «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի նախաձեռնությանը, որով ԵՄ ղեկավարությանը կոչ է արվում ֆինանսական միջոցներ հատկացնել Արցախից բռնի տեղահանված հայությանը՝ Հայաստանի Հանրապետությունում արժանապատիվ կեցություն ապահովելու համար, մինչև միջազգային պաշտպանության մեխանիզմների գործադրմամբ հնարավոր կլինի նրանց վերադարձի ապահովումը դեպի Լեռնային Ղարաբաղ։

ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, վերջին հայտարարությունների վերաբերյալ նկատել է․

«Կա ԵՄ աջակցության խիստ անհրաժեշտություն՝ միջազգային պաշտպանության ներքո Արցախի հայերի հայրենիք վերադառնալու հավաքական իրավունքի իրացման համար։ Նրանց վերադարձի ապահովումը կենսական նշանակություն ունի Հայաստանի կայունության և ապագայի համար։ Ավելին, անհրաժեշտ է, որ ԵՄ-ն ճնշում գործադրի Ադրբեջանի վրա՝ ազատ արձակելու բոլոր հայ ռազմագերիներին և գերիներին։ Հայ դատի գրասենյակը պատրաստ է համագործակցել ԵՄ կառույցների և միջազգային գործընկերների հետ՝ նպաստելու Հայաստանի Հանրապետության կայուն և բարգավաճ ապագային»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տավուշի մարզում թշնամու կրակոցներից վնասվել են տներ, քաղաքացիական մեքենա, գերեզմանաքար …

Հաջորդ գրառումը

Թուրքիայի դերը հայ-ադրբեջանական կոնֆլիկտում գնալով աճում է` դա խրախուսվում է նաև ԵՄ որոշ պաշտոնյաների կողմից

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Թուրքիայի դերը հայ-ադրբեջանական կոնֆլիկտում գնալով աճում է` դա խրախուսվում է նաև ԵՄ որոշ պաշտոնյաների կողմից

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական