Կիրակի, Հոկտեմբերի 5, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայրս արդեն ավելի քան 550 օր անազատության մեջ է. Դավիթ Վարդանյան

02/05/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Քաղաքականություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ամերիկյան Fox News-ը հրապարակել է Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի հոդվածը: Ստորև այն ներկայացվում է թարգմանաբար. «Հայրս արդեն ավելի քան 550 օր անազատության մեջ է պարզապես քրիստոնյա լինելու համար։ Վերջին 10 տարում նրա կյանքի նպատակը բարեգործությունն էր, հատկապես իր հայրենիքում՝ Հայաստանում։

Պատկերացրեք ամբողջական համայնքներ, որոնք ստիպված են 24 ժամում լքել իրենց տները, եկեղեցիները և նախնիների գերեզմանները։ Այս մղձավանջն իրականություն դարձավ 120,000 հայ քրիստոնյաների համար, երբ Ադրբեջանը էթնիկ զտումներ իրականացրեց Լեռնային Ղարաբաղում՝ Արցախում։ Այդ ծանր գինը վճարողների թվում է Ռուբեն Վարդանյանը, որն այժմ բանտարկված է օգնելու փորձի համար։ Վերջին անգամ, երբ նման բան պատահեց հայերի հետ, Ամերիկան արձագանքեց ու ձեռք մեկնեց։

Երբ 20-րդ դարի առաջին ցեղասպանության ընթացքում Օսմանյան թուրքերը սպանեցին 1.5 միլիոն հայ քրիստոնյաների, շարքային ամերիկացիները ստեղծեցին «Մերձավոր Արևելքում ամերիկյան նպաստամատույց կոմիտե»՝ հավաքելով ավելի քան 117 միլիոն դոլար (այսօրվա արժեքով՝ շուրջ 2.7 միլիարդ), որպեսզի փրկեն հայ որբերին և փախստականներին։ Դա Ամերիկայի միջազգային մարդասիրական առաջին մեծ նախաձեռնությունն էր։ Փրկված հայերը դարձան ամերիկյան կյանքի մի մասը։ Ամեն անգամ, երբ ամերիկացիները վայելում են Շերի երաժշտությունը, դիտում Քիմ Քարդաշյանի շոուները կամ հիշում Անդրե Աղասու թենիսի հաղթանակները, առնչվում են Հայոց ցեղասպանությունից փրկված ու Ամերիկայում ապաստանած մարդկանց ժառանգությանը։

Այսօր, սակայն, իմ հայրը՝ Ռուբեն Վարդանյանը, չունի հնարավորություն իր պատմությունը պատմելու համար: Ավելին քան 550 օր նա քաղաքական դրդապատճառներով պահվում է բանտում՝ նախնիների հայրենիքում Արցախի հայերի ապրելու իրավունքը պարզապես պաշտպանելու համար։ Նա մենակ չէ։ Այսօր առնվազն 23 հայ քրիստոնյա անօրինական կերպով պահվում է Բաքվում։ Ավելին, հասարակական կառույցների գնահատմամբ, Ադրբեջանում կա ավելի քան 300 քաղբանտարկյալ, որոնց թվում են և՛ հայ, և՛ ադրբեջանցի իրավապաշտպաններ, լրագրողներ ու ակտիվիստներ։

Հորս բանտարկության պատճառը ոչ թե նրա քաղաքական գործունեությունն է, այլ աշխարհով մեկ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում ծանր դրության մեջ հայտնված մարդկանց աջակցելու նրա կամքը։ Նախքան քաղբանտարկյալ դառնալը, նա հայտնի էր որպես գործարար և մարդասեր։ Անցած 10 տարում նրա կյանքի նպատակն ամբողջությամբ եղել է բարեգործությունը, հատկապես իր հայրենիքում՝ Հայաստանում։ Այդ գործունեության շրջանակում նա համահիմնադրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ հումանիտար գլոբալ շարժում, որը մեծարում է այն մարդկանց, որոնք իրենց կյանքը վտանգելով օգնում են ուրիշներին Ռուանդայում, Իրանում, Աֆղանստանում և այլուր։

Ինչպես 110 տարի առաջ, այսօր ևս մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ն կրկին կաջակցի այն հայերին, որոնք հալածվում են իրենց ազգային պատկանելության և հավատքի համար։ Անձամբ ես այսօր կամ, որովհետև իմ մեծ պապին փրկել է Էջմիածնում քրիստոնյա միսիոներների հիմնած ամերիկյան որբանոցը։ Այսօր ևս մենք նկատում ենք, որ հայերը մենակ չեն։ Ամենակարևորը՝ նախագահ Թրամփը խոստացել է պաշտպանել հալածվող հայ քրիստոնյաներին և՛ Ադրբեջանում, և՛ այլուր։ Հենց այսպիսի աջակցությունն ու ճնշումն է ի վերջո հաղթանակելու։

Մենք հետևում ենք նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդությանը և հույս ունենք, որ նա կկատարի Խաղաղության նախագահ լինելու իր հանձնառությունը։ Նա կարող է դա անել՝ ստիպելով Բաքվի ռեժիմին հասկանալ, որ պետք է հետևեն միջազգային օրենքներին և ցուցադրեն Կովկասում խաղաղության իրենց հանձնառությունը՝ ազատ արձակելով իմ հորը և մյուս հայ բանտարկյալներին»։

Free Armenian Prisoners



ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությունը, թե Իրանը գտնվում է միջուկային զենք մշակելու շեմին, լիովին դատարկ և անհիմն է. IRNA

Հաջորդ գրառումը

Փաշինյանին անվստահություն գործընթաց չնախաձեռնելու ժամանակագրությունն այս պահին. Էդգար Ղազարյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025
Նորություններ

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025
Նորություններ

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
Հաջորդ գրառումը

Փաշինյանին անվստահություն գործընթաց չնախաձեռնելու ժամանակագրությունն այս պահին. Էդգար Ղազարյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, շաբաթ օրը նշում էր իր տոնը՝ Քաղաքի օրը։ Տոնական միջոցառումների, համերգների և հանրային ուրախության ֆոնին նկատելի...

ԿարդալDetails

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025

Միահամուռ կերպով դատապարտում ենք ներկա վարչակարգի բոլշևիկյան բռնաճնշումների գործելաոճը. հայտարարություն

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական