Չորեքշաբթի, Մայիսի 14, 2025
Ազգ
Advertisement
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայտարարություն ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից

02/04/2022
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Ադրբեջանը ոչնչացնում է Փառուխի ու Քարագլխի հայկական մշակութային ժառանգությունը և դիմում բացահայտ զեղծարարությունների​ 2022 թվականի մարտի 24-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով թշնամու բռնազավթման տակ է անցել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի շրջակայքը և Քարագլուխ նախկին բնակավայրն ու համանուն բարձունքը, և ադրբեջանական զինված ուժերը միանգամից անցել են բռնազավթված այդ տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման հայտնի ձեռագրին:​

Բացի ռազմավարական նշանակությունից, տարածքը կարևորվում է նաև իր պատմամշակութային ու բնապատմական միջավայրով: Համաձայն պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի, վերոնշյալ տարածքներում պաշտոնապես գրանցված են շուրջ 20 հուշարձաններ, այդ թվում՝ 2 եկեղեցի (ներառյալ՝ «Սուրբ Աստվածածին» եկեղեցին, 13-րդ դար, լուսանկարը կցվում է), հանրահայտ Շիկաքար–Քարագլուխ ամրոցը, հնագիտական արժեք ունեցող մշակույթի հուշարձաններ, գերեզմանոցներ, խաչքարեր, տապանաքարեր: Այստեղ է գտնվում նաև Շիկաքարի քարանձավը, որտեղ 2011թ. հետազոտություն է կատարել Ազոխի միջազգային հնագիտական արշավախումբը:​

Սակայն հարկ է շեշտել, որ տարածքը բավարար ուսումնասիրված չէ, ինչի օգտին խոսում են նաև 2021 թվականի դեկտեմբերին տարածքում իրականացված հետազոտությունները, որոնց արդյունքում հայտնաբերվել են ևս երեք տասնյակ հուշարձաններ:​Ունենալով Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դառը փորձը, երբ այդ երկիրը ամենաբարձր մակարդակով կազմակերպում և խրախուսում է մշակութային վանդալիզմը Արցախի բռնազավթված տարածքներում՝ վստահաբար հայտարարում ենք, որ Փառուխի ու Քարագլխի պատմամշակութային ժառանգությունը նույնպես վտանգված է ադրբեջանական բռնազավթման ներքո:​Մեր մտահոգությունները առարկայանում են, ս.թ. մարտի 30-ին ադրբեջանական AZTV լրատվամիջոցի տարածած տեսանյութով, որտեղ ադրբեջանցիները ներկայացնում են հողից հանված մարդկային մնացորդներ: Ադրբեջանական քարոզչամեքենան, դիմելով կեղծ ու ստոր մեթոդի, սույն փաստը ներկայացնում է իբր թե Իվանյան (ադրբեջանական կիրառմամբ՝ Խոջալլու) բնակավայրի ադրբեջանցիների զանգվածային թաղում՝ 1992թ. ռազմական գործողությունների հետևանքով: Այնինչ իրականությունն այլ է, մասնավորապես՝

1. Թեև ադրբեջանական կողմը վաղուց դիմում է զեղծարարության և հայկական կողմին մեղադրում Իվանյան գյուղում ադրբեջանցիների զանգվածային սպանության մեջ, սակայն բազմաթիվ անառարկելի ապացույցներ կան, որ Արցախի զինված ուժերը ռազմական գործողություններից առաջ ու ընթացքում հումանիտար միջանցք են տրամադրել քաղաքացիական բնակչությանը և այդ կոտորածը տեղի է ունեցել հենց ադրբեջանական ընդդիմության զինյալների կողմից՝ իրենց վերահսկողության տակ գտնվող Ակնայի (ադրբեջանական կիրառմամբ՝ Աղդամի) մատույցներում: Նրանք նպատակ ունեին այդ կոտորածն Ադրբեջանում օգտագործել որպես իշխանափոխության հիմք, որի մասին խոստովանել է նաև Ադրբեջանի այդ ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովը: Ավելի մանրամասն ապացույցները՝ հետևյալ հղմամբ՝

https://xocali.net/

2. Ելնելով մեր ունեցած բավարար տեսագրական, աշխարհագրական ու մշակութաբանական տվյալների վերլուծությունից՝ միանշանակ է, որ նշված կադրերը Փառուխի «Կալեն խութ» կոչվող, 9-12րդ դարերով թվագրվող հայկական գերեզմանոցից են (քարտեզը կցվում է): Հետևաբար, ներկայացվող ոսկորները հայկական հին գերեզմանոցի աճյունների ոսկորներն են:ա) Տեղանքը ճանաչող փորձագետներն ու Փառուխի բնակիչները հստակորեն արձանագրում են, որ տեսանյութը «Կալեն խութ» գերեզմանոցում է նկարահանված:բ) Մշակութաբանների ու հնագետների առաջին հայացքն անգամ բավարար է արձանագրելու, որ տեսանյութում ներկայացվող մարդկային գանգերը հայերին բնորոշ արմենոիդ մարդաբանական տիպի բրախոկեֆալ (կլորագլուխ) կառուցվածք ունեն, այնինչ Ադրբեջանի բնակչությունն ունի կասպիական մարդաբանական տիպի գանգի դոլիխոկեֆալ (երկարագլուխ) կառուցվածք (լուսանկարները կցվում են):գ) Ներկայացվող բոլոր ոսկորները ողորկ են, ինչը հնագիտական առումով նշանակում է, որ դրանք չեն կարող 30 տարվա հնության լինել, այլ՝ դարերի, իսկ ադրբեջանական բնակչության քոչվոր նախնիները Արցախի այս հատվածներ ներխուժել են միայն 18-19-րդ դարերում:

3. Ավելին, ադրբեջանական քարոզչամեքենան այնքան անհիմն ու կեղծ փաստարկ է կիրառում, որ կարելի է նաև արձանագրել, որ Իվանյան (ադրբեջանական կիրառմամբ՝ Խոջալլու) գյուղը Փառուխից գտնվում է առնվազն 17 կիլոմետր հեռավորության վրա (քարտեզը կցվում է), և հասկանալի է, որ Իվանյանում տեղի ունեցած ռազմական գործողությունները չէին կարող Փառուխի հետ որևէ առնչություն ունենալ:Նշյալ փաստերն այնքան խոսուն են, որ մեզ մնում է հերթական անգամ արձանագրել ոչ միայն հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ևս մեկ դրվագ, այլև՝ ադրբեջանական կողմի հայատյաց զեղծարարությունը և փորձը խաբելու սեփական ժողովրդին ու միջազգային հանրությանը:

Ուստի, հաշվի առնելով նախընթաց տասնամյակներում Ադրբեջանի կողմից համակարգային ու դիտավորյալ կերպով իրականացված հանցագործությունները հայկական ու համաքրիստոնեական հարուստ մշակութային ժառանգության դեմ, որոնք նոր թափ են առել 2020թ. ագրեսիայից սկսած և արձանագրվել բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի կողմից 2022թ. մարտի 9-ի բանաձևով՝ կոչ ենք անում միջազգային հանրությանը, մշակութապահպան ու իրավապաշտպան կազմակերպություններին անտարբերություն չցուցաբերել ու զսպման միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի վարած մշակութային էթնոցիդի դեմ: Ցավում ենք, որ առ այսօր ՅՈՒՆԵՍԿՕն, հակառակ իր պարտավորություններին ու կոչմանը, այդպես էլ փաստահավաք առաքելություն չի ուղարկել Արցախի բռնազավթված տարածքներ և որևէ նշանակալի ջանք չի գործադրում կանխելու նորանոր հանցագործությունների իրագործումը Ադրբեջանի կողմից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի ՄԻՊ-ը լեհ պաշտոնյային պատմել է արցախյան ճգնաժամի մասին

Հաջորդ գրառումը

Ապրիլյան պատերազմը հաղթական էր մեր ժողովրդի և պետության համար. Դավիթ Բաբայան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Եթե Պուտինը գնա Ստամբուլ, ես էլ կգնամ. Թրամփ

14/05/2025
Նորություններ

Արցախը որևէ հրամանագրով չի կորսվել, և ոչ էլ որևէ հրամանագրով այն հետ ենք բերելու. ԱՀ նախագահի հրամանագրերն ընդամենը սիմվոլիկ նշանակություն ունեն. քաղաքագետ

14/05/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցները ադրբեջանական կայքերի բարբաջանքները իրար հերթ չտալով` ակտիվորեն տարածում են. Անահիտ Ավանեսյան

14/05/2025
Նորություններ

Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը. Արթուր Չախոյան

14/05/2025
Հաջորդ գրառումը

Ապրիլյան պատերազմը հաղթական էր մեր ժողովրդի և պետության համար. Դավիթ Բաբայան

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  

Վերջին լուրեր

Միջազգային

Եթե Պուտինը գնա Ստամբուլ, ես էլ կգնամ. Թրամփ

14/05/2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ, հավանաբար, կմեկնի Թուրքիա՝ Ուկրաինայի հարցով բանակցություններ վարելու, եթե այդ երկիր այցելի նաև իր...

ԿարդալDetails

Արցախը որևէ հրամանագրով չի կորսվել, և ոչ էլ որևէ հրամանագրով այն հետ ենք բերելու. ԱՀ նախագահի հրամանագրերն ընդամենը սիմվոլիկ նշանակություն ունեն. քաղաքագետ

14/05/2025

Վաղ առավոտից զանգվածային լրատվամիջոցները ադրբեջանական կայքերի բարբաջանքները իրար հերթ չտալով` ակտիվորեն տարածում են. Անահիտ Ավանեսյան

14/05/2025

Ո՛չ փողը կա, ո՛չ էլ մանկապարտեզը. Արթուր Չախոյան

14/05/2025

Ադրբեջանը կրկին սուտ տեղեկություններ է տարածում. ՀՀ ՊՆ

14/05/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական