Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների կենսագրությունները ուսումնասիրելով, պարզեցի, որ «Իմ քայլը» խմբակցությունից հայրենի խորհրդարանում ունենք վեց պատմական գիտությունների թեկնածուներ և մեկ պատմական գիտությունների դոկտոր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը։
«Նրանց մեծ մասին, այդ թվում՝ ԱԺ խոսնակ, պատմական գիտությունների թեկնածու Արարատ Միրզոյանին, ճանաչում եմ անձամբ։
Արարատ Միրզոյանին, Միքայել Զոլյանին, Շիրակ Թորոսյանին, Հովհաննես Հովհաննիսյանին, Նարեկ Մկրտչյանին, Վաղարշակ Հակոբյանին, Տաթևիկ Հայրապետյանին, ինչպես նաև «Իմ քայլը» խմբակցությունը լքած Գոռ Գևորգյանին, հրավիրում եմ գիտական, կրկնում եմ, գիտական, այլ ոչ թե քաղաքական, քննարկում-բանավեճի՝ հետևյալ հարցերի շուրջ․
– Պատմական պատախանատվության գիտակցումը․ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի պատմության անցյալի ու ներկայի զուգահեռներ
– ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների պատմականության մասնագիտական վերլուծություն ու գնահատական
– Պատմությունը և անհատը․ ճակատագրական որոշումներ ու հետևանքներ», – գրել է Հայկ Դեմոյանը։