Երեքշաբթի, 28 Հուլիս, 2026

Հայաստան-Ռուսաստան և հակառակ ուղղությամբ մի քանի չվերթ չի կայացել

«Զվարթնոց» օդանավակայանից դեպի Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ մի քանի չվերթներ այսօր չեն կայացել: Այս մասին Azg-ը տեղեկացել է «Զվարթնոց» օդանավակայանից:

2536 չվերթը, որ նախատեսված էր 15։15-ին չի կայացել:  Ուղևորներին հորդորում են դիմել ավիաընկերությանը:

Ուշացումով կիրականացվեն Մոսկվա և Սոչի մեկական չվերթներ:

Մոսկվայից և Սանկտ Պետերբուրգից մեկական չվերթ ևս չի կայացել:

Սանկտ Պետերբուրգից 18:45-ի և Մոսկվայից 14:15-ի չվերթներն են չեղարկվել այս պահի դրությամբ: