Չորեքշաբթի, Նոյեմբերի 19, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Հայաստան» խմբակցությունը նման խայտառակ թատրոնի չի մասնակցելու․ հայտարարություն

17/11/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Հայաստան» խմբակցությունը հայտարարությամբ է հանդես եկել.

Վաղը՝ նոյեմբերի 18-ին, մարտի 1-ի թեմայով հերթական ձեռնածությունն է  բեմադրելու իշխանությունը։ Այս անգամ՝ Ազգային ժողովում։ Հանրային  քննարկում են նախաձեռնել «Մարտի 1֊ի գործի»  քննությունը նախորդող ժամանակահատվածում` «Մարտի 1֊ի գործի»  վերաիմաստավորումը «Ֆարմանյանը եւ այլոք ընդդեմ Հայաստանի  գործով  լույսի ներքո, իրավաքաղաքական գնահատական»  երկար վերնագրով։

Հարկ է նշել, որ ՄԻԵԴ այս բողոքը ներկայացվել է 2011  թվականին, իսկ բուն քննությունը սկսվել է այս իշխանության օրոք՝ 2018 թվականից։ Եվրոպական դատարանը մի քանի անգամ օգտագործում է. «դատարանին որեւէ ապացույց չի ներկայացվել, կառավարությունը չի տրամադրել որեւէ  տեղեկատվություն կամ ապացույց» եւ նմանատիպ ձեւակերպումներ։

Այսինքն՝ ընթացել է ոչ մրցակցային դատավարություն,  ինչը բնական է՝  Փաշինյանի կառավարությունը նրա մեղավորությունն ապացուցող փաստեր  չէր ներկայացնելու։ Իսկ որ մարտի 1֊ի գլխավոր մեղավոր-պատասխանատուներից մեկը  ինքն էր, ակնհայտ է։

Դատարանը նաեւ արձանագրել էր, որ ցույցերը խաղաղ  չեն եղել, տեղի են ունեցել բռնություններ՝ ոստիկանության վրա քարեր, մոլոտովի կոկտեյլներ,  այլ առարկաներ նետելով եւ լուրջ վնաս  հասցներով պետական եւ մասնավոր սեփականությանը։ Հիշեցնենք՝ մարտի 1-ին զոհվել է նաեւ երկու ոստիկան, իսկ 100-ից ավելին վիրավորվել են։ Եվրոպական դատարանը խնդիրը դիտում է մահվան դեպքերի, այլ ոչ սպանությունների տրամաբանությամբ՝ չբացառելով, որ մեկ մարդու մահվան հանգամանքը կարող է պայմանավորված լինել ոչ խաղաղ ցուցարարների բռնի գործողություններով։

Կարեւոր է նաեւ, որ դատարանը  որպես խախտում դիտարկում է մահվան դեպքերով ոչ արդյունավետ քննությունը, ինչը եւս մեծամասամբ այս իշխանության վրա է։  Աբսուրդ է նաեւ այն, որ 2018֊ից հետո վերաբացված մարտի 1֊ի հակասահմանադրական գործը այժմ դատաքննության փուլում է, բայց Ազգային ժողովում այս թեմայով քննարկում են ծավալում։

Բավական է նայել քննարկման նախաձեռնողների եւ զեկուցողների կազմը, արձանագրել, որ փաստահավաք խումբը կա, բայց չկա մարտի 1-ի գործով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը, եւ այս ձեռնածության քաղաքական նպատակը պարզ կլինի։

«Հայաստան» խմբակցությունը  նման խայտառակ թատրոնի չի մասնակցելու։ Հավաքվեք, քննարկեք, փառավորեք մարտի 1֊ի ողբերգության ընթացքում հոգով փառավորվածին, իսկ ողբերգությունից հետո դեպքի վայրից փախուստ տվածին։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Կոտայքի թեմի հոգևոր սպասավորների հետ

Հաջորդ գրառումը

Ե՞րբ վերջապէս պիտի սկսինք «ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ». Սևակ Հակոբյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տարեվերջին նախատեսված է հայկական պատվիրակության այցն Ադրբեջան. Մամեդով

19/11/2025
Նորություններ

Սյունիքում դիրքեր բարձրացող հայ զինվորներին որոշ հենակետերում ստուգում են ադրբեջանցիները. Ավետիք Քերոբյան

18/11/2025
Նորություններ

Վարդան Ղուկասյանի եղբոր թոռն ազատ արձակվեց. դատավոր Ռշտունին բավարարել է պաշտպանի վերանայման բողոքը

18/11/2025
Նորություններ

Փաշինյանն իրեն դրել է Ադրբեջանի ղեկավարի ափի մեջ. Տաթև Հայրապետյան

18/11/2025
Հաջորդ գրառումը

Ե՞րբ վերջապէս պիտի սկսինք «ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ». Սևակ Հակոբյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական