Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանում ՌԴ դեսպանի լավատեսություն քիչ արդարացված է, որովհետև երկու երկրների հարաբերություններն այլևս անցել են անդառնալիության կետը. քաղաքագետ

16/12/2024
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Անկախ ամեն ինչից՝ ՀՀ իշխանություններն ունեն արտաքին քաղաքականության որոշակի առաջնահերթություն, և այդ առաջնահերթությունը Ռուսաստանի Դաշնությունը չէ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի այն հայտարարությանը, որ չնայած Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները ամրության փորձարկման բարդ փուլ են ապրում, Մոսկվայում հստակ քաղաքական կամք կա լուծելու Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում առկա խնդիրները։

«Հայ-ռուսական հարաբերություններն այսօր ՀՀ այսօրվա իշխանությունների համար հետաքրքիր են այնքանով, որքանով դրանք առնչվում են հայ-ռուսական տնտեսական հարաբերություններին։ Իհարկե, տնտեսությունը քաղաքականությունից անջատ չէ, և հատկապես ներկա աշխարհաքաղաքականությունը հիմնված է տնտեսությունների և տնտեսական առաջնահերթությունների վրա, սակայն նաև ՀՀ իշխանությունների կողմից նկատում ենք տնտեսական քաղաքականության որոշակի կերպափոխում, որն ի վերջո պետք է հանգեցնի ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառության որոշակի նվազման և նվազող մասի արտահանումը դեպի այլ շուկաներ՝ մասնավորապես արաբական և հատկապես ԵՄ շուկաներ»,- ասաց Արա Պողոսյանը։

Ըստ քաղաքագետի՝ հասկանալի հանգամանք է, որ ներկա փուլում հայ արտադրողներն ի վիճակի չեն բավարարելու ԵՄ շուկայական պահանջները և եվրոպական ստանդնարտները, և եվրոպական շուկայում կայուն տեղ զբաղեցնելը բավական երկարատև ու դանդաղ գործընթաց է լինելու։

«Սրանով պայմանավորված՝ կարծում եմ ՀՀ իշխանությունները որոշակի քայլերի միջոցով կփորձեն տնտեսական ասպեկտում պահել հայ-ռուսական հարաբերությունների որոշակի առաջնահերթություն, բայց դա, կարծում եմ, էպիզոդիկ կլինի՝ մինչև այն պահը, երբ ՀՀ տնտեսությունն ի վիճակի կլինի ներգրավվել արևմտյան տնտեսական նախագծերի մեջ։

Այն լավատեսությունը, որն ունի Հայաստանում ՌԴ արտակարգ և լիզոր դեսպանը, կարծում եմ՝ քիչ արդարացված է, որովհետև այդ հարաբերություններն անդառնալիության կետն այլևս անցել են. անցել են այն իմաստով, որ ՀՀ իշխանությունները հաճախ արդարացիորեն Ռուսաստանին հիշեցնում են իր պարտավորությունների մասին, որոնք չեն կատարվում։

Իսկ ահա Ռուսաստանի կողմից խութերը շրջանցելու փորձերն ինքնին խոսում են հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի մասին։ Հանուն արդարության՝ պետք է ասել, որ ՀՀ իշխանությունների կողմից այս մասով մեղադրանքները Ռուսաստանին լիովին լեգիտիմ են, և ռուսական կողմը սրանց պատասխան չունի»,- նշեց Արա Պողոսյանը՝ կրկին շեշտելով, որ հայ-ռուսական հարաբերությունների տնտեսական ասպեկտը կպահպանվի, և միայն այդ ասպեկտով փորձեր կարվեն ԵԱՏՄ շրջանակներում հարաբերությունների որոշակի առաջնահերթություն պահպանել. դրանից դուրս ՀՀ իշխանությունները կփորձեն լիովին շրջանցել հայ-ռուսական հարաբերությունների մնացած ասպեկտները՝ անվտանգային հարաբերություններ, միջազգային տարբեր կազմակերպություններում հայ-ռուսական հարաբերություններ և այլն։

Անդրադառնալով ռռուսաստանահայ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելելու թեմային՝ մեր զրուցակիցը նշեց՝ խնդիրը ոչ թե վերջինիս ռուսամետ էությունն է, այլ նրա վերաբերմունքը ՀՀ իշխանությունների նկատմամբ։

«Եվ սրանով պայմանավորված՝ չեմ կարծում, որ նրա նկատմամբ վերաբերմունքը պետք է դիտարկենք որպես իշխանությունների վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ։ Սա անձնավորված խնդիր է, և ես այս հարցը չէի կապի ՀՀ քաղաքականության հետ՝ հատկապես հայ-ռոսւական հարաբերությունների հետ»,- ասաց Արա Պողոսյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Խաղաղութիւն մուրացող մեր իշխանութիւնը ստիպուած պիտի ըլլայ դիմակալելու սանձարձակ արշաւանք մը թէ՛ աջէն եւ ինչու չէ նաեւ ձախէն

Հաջորդ գրառումը

Կլինեն դեպքեր, երբ տրանսպորտի գինը կլինի 400 դրամից ավելի

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ահազանգ. Գյումրիում սրբապիղծները զբաղված են ամսի 7-ին «պատարագ» կազմակերպել. Կարապետ Պողոսյան

02/12/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Մինչ դուք ապացուցում եք դավաճանությունը, նա դավաճանում է կրկին և մեկ քայլ առաջ. Վլադիմիր Մարտիրոսյան

02/12/2025
Նորություններ

Ռուսաստանն ԱԲ-ին կսովորեցնի հայտնաբերել կեղծ փաստաթղթերը Ադրբեջանից և այլ երկրներից

02/12/2025
Միջազգային

Խորագույն անհանգստություն ենք հայտնում մեր Սուրբ եկեղեցու ներսում կատարվող իրադարձությունների կապակցությամբ. Ուկրաինայի Հայոց թեմի քահանայից դաս

02/12/2025
Հաջորդ գրառումը

Կլինեն դեպքեր, երբ տրանսպորտի գինը կլինի 400 դրամից ավելի

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական