Հայաստանում Չեխիայի դեսպան Պյոտր Պիրունչիկը այցելել է Ադրբեջանի կողմից ապօրինի արգելափակված Լաչինի միջանցքի սկզբնամաս, որտեղից լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել X-ում (նախկինում Twitter):
«Լաչինի միջանցքում: Ուզում էի սեփական աչքերով տեսնել այն վայրը, որի մասին այդքան լսել եմ, և որի մասին այդքան խոսում և գրում եմ»,-գրել է Պյոտր Պիրունչիկը: