Երկուշաբթի, Մայիսի 25, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանում որևէ իշխանության օրոք պետականորեն հայրենադարձության լուրջ ծրագիր չի դրվել

04/02/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանում որևէ իշխանության օրոք պետականորեն հայրենադարձության լուրջ ծրագիր չի դրվել:

Այս հարցն այսօր բարձրացրել են մի խումբ հայրենադարձներ Վազգեն Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ:Հայրենադարձության և ինտեգրման հիմնախնդիրներով զբաղվող «Վերադարձ Հայաստան» կազմակերպության և ՀՅԴ Հայրենադարձության խորհրդատվական գրասենյակի ղեկավարներն ու ներկայացուցիչները խոսել են Սփյուռքի խնդիրների, հայրենադարձության գաղափարախոսության նկատմամբ Հայրենիքում և Սփյուռքում առկա ընկալումների, Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների մասին, քննարկել այն հարցը, թե ի՞նչ անել, որ Սփյուռքում ապրող հայը վերադառնա Հայաստան:

Ամենակարևորն, ըստ ներկաների, խնդիրն ազգային և պետական օրակարգ բերելն է: «Հայաստանը նախ պետք է ունենա տեսլական, որի մեջ ներառված կլինի նաև հայրենադարձությունը: Պետք է ձևակերպվեն հայրենադարձության խնդիրներն ու նպատակները, որից հետո նոր հնարավոր կլինի մշակել ծրագրեր ու ռազմավարություն»,-ասել է Մանուկյանը:

Նա նշել է, որ դեռևս 1988 թվականի Շարժման ժամանակ այդ հարցերը եղել են ապագա կառավարության օրակարգում, քննարկվել են աշխարհով մեկ հայկական կառույցների ձևավորման, համաշխարհային ազգի գաղափարները, որոնց մեջ կարևորվել է նաև հայրենադարձության հարցը:Հայրենադարձության պետական քաղաքականությունը պետք է հենված լինի ոչ միայն հայրենասիրական և զգացական դաշտի վրա, այլև բխի չոր տնտեսական հաշվարկների, երկրի անվտանգային, ժողովրդագրական, մարդկային ու մասնագիտական ռեսուրսների համալրման և այլ խնդիրներից: Այս տեսակետն են հայտնել հայրենադարձները, որոնք իրենց փորձի հիման վրա ներկայացրել են նաև խնդիրները, որոնք խոչընդոտում են Հայրենիք վերադարձին, իսկ վերադառնալուց հետո՝ ինտեգրմանը: Այդ խնդիրներից մեկն էլ, ըստ ներկաների, պետական հստակ ծրագրերի, օրենսդրական դաշտի բացակայությունն է:

Վազգեն Մանուկյանը ներկաներին առաջարկել է կազմել փաստաթուղթ, որը Հայաստանի ապագա իշխանությունների համար կարող է դառնալ հիմք և ուղենիշ հայրենադարձության հայեցակարգի մշակման և հետագա գործընթացները կազմակերպելու համար:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայրենիքի փրկության շարժման հաջորդ հանրահավաքը կլինի փետրվարի 20-ին՝ Ղարաբաղյան շարժման օրը. Իշխան Սաղաթելյան

Հաջորդ գրառումը

Իսրայելում քննարկվում է Իրանի վրա հարձակման ծրագիրը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արցախի հարցը սենյակի դուռ չէ, որ Նիկոլ Փաշինյանը փակի-բացի. Թաթոյան

25/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայկական ելակը Ռուսաստանը Բագրատաշենից հետ է ուղարկել Հայաստան

25/05/2026
Նորություններ

Փաշինյանի գլխավոր պապան Ալիևն է. աչքիս վերջում էլ գլխավոր պապան գալու է, նրա համար քարոզարշավ անի. Արման Թաթոյան

25/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Վայքում

25/05/2026
Հաջորդ գրառումը

Իսրայելում քննարկվում է Իրանի վրա հարձակման ծրագիրը

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ուղիղ. Ճակատագրական հայտարարություն. Սամվել Կարապետյան

25/05/2026

Ընտրություններին ընդառաջ` կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ։

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ցնցող» նախընտրական մանիպուլյացիա. Ախալքալաք – Կարս երկաթուղի. Կարեն Հեքիմյան

24/05/2026

«Ցնցող» նախընտրական ձեռնածություն (մանիպուլյացիա): Փաշինյան Նիկոլն ուրախ է, որ «Ախալքալաք -Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների...

ԿարդալDetails
Քաղաքականություն

Հրապարակվել է Հայաստանում իշխանափոխության ՌԴ հատուկ ծառայությունների գաղտնի պլանը

25/05/2026

«Хроника Кавказа» տելեգրամյան ալիքի տրամադրության տակ է հայտնվել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակցի կոտրված հեռախոսից արտահոսած գաղտնի փաստաթղթերի բացառիկ փաթեթ, որը մանրամասնում...

ԿարդալDetails
Միջազգային

Փաշինյանը ռիսկի է դիմում «ցավոտ կերպով ընկնել իր հետույքի վրա». Դմիտրի Մեդվեդև

25/05/2026

«Փաշինյանը ռիսկի է դիմում «ցավոտ կերպով ընկնել իր հետույքի վրա»՝ իր երկակի խաղի պատճառով: Փաշինյանը կհեռացվի իշխանությունից, եթե Հայաստանում հասնեն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական