Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի հետ տեղի ունեցածը բացահայտ քաղաքական հետապնդում է: Այս ամենը Հայաստանում վախի մթնոլորտ սերմանելու տիրույթում է։ Նպատակը ոչ թե այդ մարդու խոցված ինքնասիրության կամ համբավի վերականգնումն է, այլ տղաներին լռեցնելը և մյուսների բերանը փակելը։
Իմ տոտալ համերաշխությունն եմ հայտնում Նարեկին և Վազգենին։
Հազար ամոթ միջազգային կառույցներին և Հայաստանում ներկայացված դեսպաններին, որոնք այս ամենը տեսնում և լռում են։
Հայաստանում մոլեգնում է նիկոլական տեռորը։ Դրսում փիսիկ են, ներսում՝ առյուծ», – ասում է Արմեն Աշոտյանը։
Արմեն Աշոտյան, ՀՀԿ փոխնախագահ





