Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հայաստանի և Թուրքիայի միջև չլուծված խնդիրներն առայժմ շատ են. Ալեն Սիմոնյան

Հայաստանի և Թուրքիայի միջև չլուծված խնդիրներն առայժմ շատ են։

Ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ելույթ ունենալով Թուրքիայում կայացող ՍԾՏՀ ԽՎ 30-ամյակին նվիրված խորհրդարանների նախագահների գագաթնաժողովում

«Նախորդ տարվանից Հայաստանը եւ Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթաց են սկսել, որի շրջանակում հաջողվել է արձանագրել որոշակի ձեռքբերումներ, բայց եւ չլուծված խնդիրներն առայժմ շատ են:

Հույս ունենք, որ մոտ ապագայում ցամաքային սահմանով հնարավոր կլինի ոչ միայն մարդասիրական բեռներ անցկացնել, այլ այն բացել միջազգային երթեւեկության, առեւտրի համար»,-նշել է Սիմոնյանը: