«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երկրորդ նիստը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, թե ևս մեկ անգամ նրանք հանդիպելու են։
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների երրորդ հանդիպումը կայանալու է երկու երկրների ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Բրյուսելում։
Թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվելու կամ ինչի շուրջ են բանակցելու փոխվարչապետները, դեռ պարզ չէ, սակայն հանդիպումը տեղի կունենա մեկ ամսվա ընթացքում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում