Փաշինյանի հայհոյախառն, անպարկեշտ, փողոցային բառապաշարով գրառումներն ավելի ու ավելի մեծ դիմադրության արձագանքի, ամոթանքի են արժանանում։
Սոցցանցերի օգտատերերը միանգամից 1500 մեկնաբանություն են թողնում՝ արհամարհանք, մերժում, արգահատանք պարունակող արտահայտություններով։ Ֆեյսբուքը երկրի կառավարման «օջախ» դարձրած բլոգեր-ակտիվիստ-ղեկավարն ակնհայտորեն նեղվել ու տարակուսել է այդ ոչնչացնող արձագանքից։ Անպարկեշտ մտքերի ու հայհոյանքների սիրահար օգտատեր-ղեկավարը նաև ցավալի հետևություններ է արել՝ ոնց որ համը շատ եմ հանում, անգամ իմ արևով երդվողներն են ինձնից զզվում։ Չի բացառվում, որ ֆեյքերի ՊՈԱԿ-ից հրահանգներ ստացող Ֆեյսբուքն անգամ էլ չի կարողանում դիմակայել Հայաստանի ղեկավարի հայհոյանքներին ու որոշել է արգելափակել նրա էջը։ Այլապես նա այսպիսի «մեղմացուցիչ» գրառում չէր անի.
«Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռքբերել, որ մի իքս ամսաթվից հանրային–քաղաքական–հրապարակային դաշտում հայհոյախոսությունը եւ հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք եւ անցնում բացառապես քաղաքակիրթ եւ հարգալից բանավեճի, եւ միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։
Ես առաջարկում եմ հուլիսի 1–ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ եւ այս պահից մինչեւ հուլիսի 5–ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի եւ խոսույթի կիրառման վրա։
Հուլիսի 5–ին կկիսեմ իմ տպավորությունը, թե ինչ արձագանք է գտել առաջարկը հանրության եւ սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում։ Շնորհակալ եմ»։