Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանի իշխանությունների պերմանենտ զիջումների քաղաքականությունը ոչ մի դեպքում չի բերի շատ կամ քիչ արժանապատիվ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիայի ընթացքում այս մասին հայտարարեց Արցախի Հանրապետության ԱԺ նախագահի պաշտոնակատար Գագիկ Բաղունցը։
Ինչ վերաբերվում է Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ճանատագրին, Բաղունցը նկատեց՝ այստեղ նույնպես ՀՀ իշխանությունների քաղաքականությունը ադեկվատ չէ ստեղծված իրավիճակի։
«ՀՀ-ի կողմից հստակ կոշտ պահանջների բացակայությունը նպաստում է նրան, որ Ադրբեջանի իշխանությունները նորանոր պահանջներ են ներկայացնում։ Մասնավորապես, նրանց կողմից հնչում են պահանջներ՝ դատապարտել Արցախյան շարժման, Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին և նման մոտեցումները և պահանջները գնալով կոշտականուլ են ինչի պատճառը ՀՀ իշխանությունների ոչ կոշտ դիրքորոշումն է»,- ասաց Բաղունցը։
Հարցին, թե ինչո՞վ է խանգարում ՀՀ իշխանություններին Արցախի Ազգային Ժողովը՝ Բաղունցն հիշեցրեց, որ ինքն արձագանքել է մասնավորապես Ամեն Սիմոնյանին՝ նշելով, որ Արցախի իշխանությունների, այդ թվում՝ ԱԺ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են։
«Կարծում եմ ՀՀ իշխանությունները պետք է վերանայեն իրենց մոտեցումները թե Արցախի իշխանությունների նկատմամբ, թե ընդհանրապես արցախահայությանարդարացի պահանջին, ու նաև իրենմց ակտիվ մասնակցությունն ունենան արցախահայերի հավաքական վերադարձի վերաբերյալ։ Հասկանում եմ, որ տարածաշևջանի իրավիճակը թույլ չի տալիս ՀՀ-ին ունենալ նվաճումներ այդ ուղղությամբ, բայց ՀՀ իշխանությունները գոնե պետք է հստակեցնեն իրենց մոտեցումները և իրենց դրսևորեն հայամետ դիրքերից»,- ասաց Բաղունցը։