Հինգշաբթի, Նոյեմբերի 20, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից վկայում է դեպի Արեւմուտք Փաշինյանի կողմնորոշման մասին. Զատուլին

13/06/2024
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի որոշումը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու մասին նշանակում է վերակողմնորոշում դեպի Արեւմուտք։ Այս ուղեգծով է ընթացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր իշխանության գալու պահից։ Այս մասին «Газетой.Ru»-ի հետ զրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ գործերի գծով կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

«Նա ընթանում է իր ուղիով, որը միանգամայն ակնհայտ է։ Վեճի կամ քննարկման առարկա կարող է լինել այն, թե ինչ չափով է նա դրել այդ ուղեգծի հիմքը 2018թ. իշխանության գալով, կամ էլ, ինչպես մենք բոլորս ենք տեսնում, այն սկսեց իրականացնել 2022թ.։ Եվ թեեւ Հայաստանի կառավարության  վերակողմնորոշման բոլոր հրապարակային նշանները վերաբերում են 2022թ., ես կարծում եմ, որ հենց ամենասկզբից Նիկոլ Փաշինյանի գալը ոգեշնչվում էր դեպի Արեւմուտք Հայաստանի վերակողմնորոշմամբ։ Այդ թվում եւ պատերազմը Լեռնային Ղարաբաղում, որը Փաշինյանը ցուցադրաբար տանուլ տվեց, ընդ որում՝ Ղարաբաղի եւ ղարաբաղցիների հետագա ճակատագրի պատասխանատվությունը դնելով Ռուսաստանի վրա, դա պարզապես ընդհանուր պլանի մի օղակն էր, այլ ոչ թե պատահականություն կամ անբարենպաստ հանգամանքների համադրում»,- ասել է Զատուլինը։

Պատգամավորը նշել է, որ Ռուսաստանը շատ բան է կորցրել՝ ձգտելով ուշադրություն չդարձնել Փաշինյանի քաղաքականության վրա եւ շարունակելով հավատալ համագործակցության հնարավորությանը։

«Ես բազմիցս նախազգուշացրել եմ, որ մեր բոլոր ցանկությունները՝ հանդարտեցնելու պարոն Փաշինյանին, ցուցադրելու, որ մենք ուշադրություն չենք դարձնում, որ մենք լավին ենք հավատում, այսպես ասած՝ Փաշինյանի կառավարության հետ համագործակցության հնարավորությանը, դրանք ընկալվում են որպես մեր թուլություն կամ անհասկացողություն։ Ինձ համար դա միանգամայն ակնհայտ էր Փաշինյանի իշխանության գալու առաջին օրերից։ Այն բանի համար, որպեսզի պահպանվի Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ շփվելու մի ինչ-որ խողովակ, մենք հենց 2018թ. Փաշինյանի գալուց հետո ստեղծեցինք «Լազարյան ակումբը» (2018-ից միավորում է երկու երկրների քաղաքական գործիչների, փորձագետների եւ դիվանագետների, այն անվանվել է հայ մեկենասներ Լազարյանների անունով)։  

Մի ինչ-որ թել, մի ինչ-որ կապ Հայաստանում նրանց հետ պահպանելու համար, ովքեր նախկինի պես հավատում են Ռուսաստանի հետ հարաբերություններին, եւ մենք փորձում ենք կրակը վառ պահել օջախում։ Բայց ամենալավ մղումներով Ռուսաստանի գիծն առ այսօր եղել է այն, որ ցուցադրի լիակատար չմիջամտություն այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանում, հեռանալ Հայաստանի ընդդիմության հետ կապերի ակտիվացումից, չնկատել այդ ամենը այն հաշվարկով, որ դա ինչ-որ մեկի կողմից կգնահատվի եւ կընկալվի։ Իմ կարծիքով, այս ճանապարհին ոչինչ մենք ձեռք չենք բերել, միայն կորցրել ենք»,- եզրափակել է նա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՀ իշխանական շրջանակների կողմից տարածված կեղծիքին պետք է պատասխանել. Արցախի իշխանությունների հայտարարությունը

Հաջորդ գրառումը

Գործող վարչախմբի ղեկավարը երկրորդ անգամ կրակեց սեփական ժողովրդի վրա. «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցություն

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հայ փորձագետները նոյեմբերի 21-ին կմեկնեն Բաքու. պետբյուջեից 17 մլն 550 հազար դրամ է հատկացնել

20/11/2025
Նորություններ

Իմ՝ գործադիրում գտնվելը ժողովրդի լեգիտիմ կամքի արտահայտությունն է. եթե ուրիշ լեգիտիմ կամք ձևավորվի, անպայման կարտահայտվի. Փաշինյան

20/11/2025
Իրավունք

Արմեն Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվեց. նա 3 ամսով կենթարկվի տնային կալանքի

20/11/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Արարատյան Հայրապետական թեմի հոգևոր սպասավորների հետ

20/11/2025
Հաջորդ գրառումը

Գործող վարչախմբի ղեկավարը երկրորդ անգամ կրակեց սեփական ժողովրդի վրա. «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցություն

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական