Ուրբաթ, Նոյեմբերի 21, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանի գոյատևման համար

15/10/2022
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Համատեղ բանաձևի նախագիծ

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական զինուժը՝ հետևակային ուժերի, ծանր հրետանու և անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ լայնածավալ հարձակում է սանձազերծել Հայաստանի դեմ։ Այս հարձակումը թիրախավորել է արևելյան սահմանամերձ Վարդենիս, Սոթք, Ջերմուկ, Գորիս և Կապան քաղաքները, որոնք գտնվում են միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքում։ Հայաստանի հարավային շրջանից արևմուտք գտնվող և Թուրքիային սահմանակից ադրբեջանական անկլավ Նախիջևանից նոր հարձակում է պատրաստվում։

Ադրբեջանն օգտվում է այն դժվարություններից, որոնց Ուկրաինայում բախվում է Ռուսաստանը, որի զորքերը ապահովում են Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարի պահպանումը։ Այսպիսով, Բաքուն մտադիր է մի կողմից Երևանին պարտադրել խաղաղության պայմանագիր՝ անտեսելով Լեռնային Ղարաբաղի-Արցախի,  հայերով բնակեցված ինքնավար տարածքի, ցանկացած քաղաքական կարգավիճակ, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև ստեղծել հայկական վերահսկողությունից դուրս միջանցք՝ ենթարկելով Հայաստանին լիակատար մեկուսացման։

Համաձայն Հռոմի ստատուտի, սա ագրեսիա է պետության դեմ և, հետևաբար, միջազգային հանրային իրավունքի կոպտագույն խախտում: Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրջորեն վտանգված է։ Ադրբեջանն ու Թուրքիան՝ օգտնվելով Ռուսաստանի ՀԱՊԿ–ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) շրջանակներում Հայաստանի ֆորմալ դաշնակցի պասիվությունից, նպատակ ունեն ոչնչացնել Հայաստանը՝ դրանով ավարտին հասցնելով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։

Ժնև կանտոնի և Հանրապետության Ազգային խորհուրդը

հաշվի առնելով 1999 թ․ ապրիլի 18-ի Դաշնային Սահմանադրության 160-րդ հոդվածի 1-ին կետը,

հաշվի առնելով 2002 թվականի դեկտեմբերի 13-ի Դաշնային ժողովի մասին Դաշնային ակտի 115-րդ հոդվածը,

հաշվի առնելով Ժնև կանտոնի և Հանրապետության 1985թ․ դեկտեմբերի 13-ի Ազգային  խորհուրդը կարգավորող օրենքի 156-րդ հոդվածը,

Դիտարկելով՝

– Հայաստանի ինքնիշխան տարածքի և բնակչության դեմ առավել սաստիկ նոր հարձակման հնարավորությունը,

– Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը, որը Հայաստանին մեղադրում է սադրանքների մեջ, մինչդեռ նա ակնհայտորեն հարձակում է նախապատրաստում Հայաստանի դեմ (հաշվի առնելով Հայաստանի շուրջ ռազմական կուտակումները, վերջին ներխուժումները և ադրբեջանական զորքերի տեղաշարժերը դեպի արևմուտք, Նախիջևան և ամբողջ արևելյան սահմանի երկայնքով),

– թուրքական և իրանական զորքերի կենտրոնացումը համապատասխան սահմաններին,

– Ադրբեջանի զինված ուժերի կողմից մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի կրկվող խախտումները, մասնավորապես գերեվարված հայ երիտասարդ զինվորների արտադատարանական մահապատիժների, կին հայ զինվորների մարմինների բռնաբարությունների և մասնատման դեպքերը, որոնց դաժանությունը խորանում է նրանով, որ այդ գործողությունները նկարահանվում և շրջանառվում են սոցիալական ցանցերում,

– որ այդ հարձակումներն անհնարին են դարձնում հայ գյուղատնտեսների աշնանային բերքահավաքը, դրանով իսկ առաջացնելով սովի սպառնալիք, ինչպես նաև հայ բնակչության փախուստը սահմանամերձ շրջաններից (սահմանից կամ կռիվներից),

– որ առանց Բաքվի զորքերի դուրսբերման, Արտաքին գործերի Դաշնային դեպարտամենտի միջնորդությամբ հոկտեմբերի 2-ին Ժնևում մեկնարկված բանակցությունները հաջողության հասնելու հնարավորություն չունեն,

– այսպես կոչված «Զանգեզուրի Հանրապետության» անհիմն պնդումները, որը միջազգային իրավունքում գոյություն չունեցող իրողություն է, հստակ ցույց է տալիս Ադրբեջանի նպատակները տարածաշրջանում, այն է՝ Սյունիքի դե ֆակտո վերահսկողությունը և անեքսիան և կեղծ քաղաքական միավորի ստեղծումը,

– Հայաստանի և Արցախի բնակչության համար որևէ միջազգային կազմակերպության կամ սուբյեկտի կողմից անվտանգության երաշխիքների բացակայությունը,

– պատասխանատվությունը, որը կրում են բոլոր ժողովրդավարական պետությունները, որոնք հավատարիմ են միջազգային իրավունքին և մարդու իրավունքներին՝ հակամարտությունները խաղաղ կարգավորման ճանապարհով լուծելու համար,

– Դադարեցնել եվրոպական երկրների ֆինանսական հոսքերը և Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիային դե ֆակտո աջակցությունը։

Դաշնային ժողովից պահանջել.

  1. դատապարտել Ադրբեջանի՝ Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիան, ինչպես նաև այն դաժան գործողությունները, որոնց համար պատասխանատու են ադրբեջանական զորքերը,
  2. անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել, որպեսզի այս պատերազմը չֆինանսավորվի Շվեյցարիայում ադրբեջանական հումքի վաճառքից ստացվող եկամուտներից,
  3. ճանաչել Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայերի ինքնորոշման իրավունքը,
  4. անել հնարավորինը, մասնավորապես օգտագործելով այն կապերը, որոնք մեր Համադաշնությունը ունի ԿԽՄԿ-ի և Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի և այլ միջազգային մարդասիրական կազմակերպությունների հետ, որպեսզի Ադրբեջանի կողմից ներկայումս կալանավորված հայ ռազմագերիները կարողանան վերադառնալ իրենց ընտանիքներ։
ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տոմսակ. Երկու ամերիկահայեր 100 միլիոն դոլար են նվիրել…

Հաջորդ գրառումը

Ինքնորոշման իրավունքի նարատիվը ամեն գնով պետք է վերականգնել, ու քանի որ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են դրանից, դա կարող են անել հենց արցախցիները

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ուղիղ. ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ինձ գրելու և կարդալու հնարավորությո՜ւն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…». Բակունցը՝ բանտում

21/11/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Նիկոլ Փաշինյանը և Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կարևորել են երկաթուղով Ղազախստանից Հայաստան ցորենի ներկրման փաստը և հույս հայտնել, որ այդ գործընթացը կլինի շարունակական

21/11/2025
Նորություններ

Իրանը Իսրայելի հետ պատերազմի օրերին իր դաշնակիցներից աջակցություն չի ստացել. նախագահ

21/11/2025
Հաջորդ գրառումը

Ինքնորոշման իրավունքի նարատիվը ամեն գնով պետք է վերականգնել, ու քանի որ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են դրանից, դա կարող են անել հենց արցախցիները

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական