Հայաստանը ցանկանում է ԵԱՀԿ-ն տեսնել որպես հզոր և արդյունավետ կազմակերպություն։ Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նա նկատեց՝ ԵԱՀԿ գործող նախագահի այցն տեղի է ունենում նոր հանգամանքներում և տարածաշրջանի համար նշանակալի իրադարձությունների համատեքստում, այն է՝ օգոստոսի 8-ի Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո խաղաղության հաստատումից հետո։
Միրզոյանը նշեց, որ գործընկերոջը մանրամասներ է հաղորդել խաղաղության փաստաթղթի նախաստորագրման և հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։
Նա միաժամանակ հիշեցրեց խաղաղության հաստատման հարցում ԵԱՀԿ-ի դերի մասին, և այժմ անհրաժեշտ են համագործակցության նոր եզրեր ու հորիզոններ։
ԱԳ նախարարն ընդգծեց, որ Հայաստանը շահագրգռված է տնտեսական և բնապահպանության ոլորտներում համագործակցությամբ։
Արարատ Միրզոյանը վստահություն հայտնեց,, որ ԵԱՀԿ-ն այժմ և հաջորդ նախագահների օրոք կնպաստի խաղաղության ամրապնդմանը ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ԵԱՀԿ ողջ գոտում։
Նրա խոսքով՝ ՀՀ-ն ցանկանում է տենել ԵԱՀԿ-ն որպես ուժեղ և արդյունավետ կազմակերպություն։