Հինգշաբթի, Հոկտեմբերի 30, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը տվեց առաջին «թյուրքական միջանցքը»

06/10/2021
- Նորություններ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ՖԲ էջից, –

Այս առավոտյան նախնական տվյալներով պարզ դարձավ, որ Ադրբեջանը ներքին թռիչք է իրականացրել դեպի Նախիջևան՝անցնելով Հայաստանի Հանրապետության տարածքով։ Սա, ըստ էության, Ադրբեջան-Նախիևջան-Թուրքիա («թյուրքական») միջանցքի առաջին բաղադրիչն էր՝ օդային միջանցքը, որի մասին պարզապես կերազեին Ադրբեջանում, եթե չլիներ կապիտուլիանտը։

Մեկ անգամ էլ բացատրեմ այս ամենի կարևորությունը։

Ադրբեջան պետության ստեղծման առաջին վայրկյանից (և նույնիսկ այն ժամանակ, երբ Կովկասում թյուրքական պետություն ստեղծելու գաղափարը դեռևս Օսմանյան քաղաքական գործիչների և մտավորականների գլխում էր կամ թղթի վրա), խնդիր էր դրված ուղիղ կապով միավորել Օսմանյան կայսրությունը (ապա՝ Թուրքիան) սեփական նախագծին՝ Ադրբեջան պետության հետ։ Դրա համար կար միայն մեկ՝ թե՛ աշխարհագրորեն, թե՛ աշխարհաքաղաքականորեն հնարավոր տարբերակ՝ նվաճել հայկական Նախիջևանի, Սյունիքի և Արցախի տարածքները և ուղիղ կապվել Բաքվի հետ։ 1918-1921թթ. ընթացքում դա ստացվեց իրականացնել միայն մասնակիորեն՝ Նախիջևանն ու Արցախը անցան Ադրբեջանին, Սյունիքը մնաց հայկական և կապը չստացվեց։ Անկախությունից հետո մենք կարողացանք ոչ միայն Սյունիքը պաշտպանել, այլ հետ բերել Արցախը, այդպիսով կրկնակի բացառելով միջանցքի հնարավորությունը և մեծացնելով մեր սեփական աշխարհաքաղաքական կշիռը։ Այսօր էլ «Միջանցք» անունը ստացած այս խնդիրը լուծելու պարագայում ոչ միայն Թուրքիան է դառնում եվրասիական գերտերություն, այլև Ադրբեջանն է լուծում իր գլխավոր խնդիրները՝ Նախիջևանի լիարժեք յուրացում և հայկական Սյունիքի և Արցախի սողացող նվաճում երկու կողմից։

2020թ. Հայաստանում գործող կապիտուլիացիոն ռեժիմը, հանուն սեփական իշխանությունը պահելու, համաձայնեց կատարել Թուրքիայի և Ադրբեջանի գլխավոր պահանջը և կապ տրամադրել այդ երկուսին սեփական տարածքով։ Այսօր առավոտյան արդեն պաշտոնապես տրվեց միջանցքի օդային հատվածը։

Հենց այսպիսի դեպքերն են լիարժեք ապացուցում, որ ՀՀ-ում այսօր գործում է դե ֆակտո թուրքամետ իշխանություն։

Եթե կապիտուլիանտի գործունեությունը չկասեցվի ազգային ուժերի և արտաքին գործընկերների համագործակցությամբ, ապա օդային միջանցքից հետո հերթը կհասնի ցամաքային միջանցքին։

#հակաՀայաստան #սյունիքիսպառնալիքը

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Կորոնավիրուսի դելտա շտամը հայտնաբերվել է 192 երկրներում

Հաջորդ գրառումը

Լավրովն ու Բլինկենը քննարկել են Իրանի միջուկային գործարքը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Գերիները քաղաքական պատանդներ են, որոնց օգտագործում են Հայաստանի վրա ճնշում գործադրելու և ԼՂ-ի մասին հնչող ցանկացած ձայն լռեցնելու համար

29/10/2025
Նորություններ

Երբ համոզվեք, որ ՀՀ-ում գործող կառավարությունը ձեզ էլ է խաբել և խաբում, այդ ժամանակ ավելի աչալուրջ կլինեք. Արտակ Զաքարյանը՝ Եվրանեսթի մասնակիցներին

29/10/2025
Հոգևոր

Անընդունելի է ցանկացած քայլ, որը կարող է խաթարել Եկեղեցու ներքին խաղաղությունը և կասկածի տակ դնել նրա սրբազան առաքելությունը

29/10/2025
Նորություններ

Դատապարտում եմ Ալեքսանդր Կոչուբաևի դեմ առաջադրված քրեական մեղադրանքները․ ՄԱԿ-ի հատուկ զեկուցող

29/10/2025
Հաջորդ գրառումը

Լավրովն ու Բլինկենը քննարկել են Իրանի միջուկային գործարքը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական