Երկուշաբթի, Հոկտեմբերի 6, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը վաղուց հեռու է ժողովրդավարական արժեքներից. Հայաստանի ժուռնալիստների միություն

17/06/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր քասախցիների բողոքի ակցիան լուսաբանող 24News.am-ի լրագրող Մերի Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրվեց՝ ակցիայի օրինականությունն ու հասարակական կարգը պահպանելու համար այդտեղ ծառայություն իրականացնող ոստիկանի կողմից: Ուղիղ եթերում տեղի ունեցած, սակայն, ցավոք, վերջին շրջանում տարածում գտած միջադեպից հետո լրագրողին հարվածած կարմիրբերետավորը կարճ ժամանակ անց ազատվեց աշխատանքից:

Ի դեպ, նույն այդ ոստիկանը 2023թ. քաղաքացու նկատմամբ էր լկտի պահվածք դրսևորել և մնացել անպատիժ:

Իսկ, ահա, 2022թ. Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Հայկազ Ջոմարդյանը «Եռաբլուրում» բիրտ ուժի կիրառմամբ բերման էր ենթարկել 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողներին և ոչ միայն չէր պատժվել, այլև մեկ տարի անց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից պարգևատրվել էր ոսկե մեդալով:

Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ այս իշխանությունների մասին: Նման օրինակները բազմաթիվ են:

Հատկանշական է, որ լրագրողներին ու լրատվամիջոցներին թիրախավորում են նաև Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը:

Մասնավորապես, Աննա Հակոբյանն իր «տխմար-ոջիլային» արշավի շրջանակներում անպարկեշտ, գռեհիկ, փողոցային բառապաշարով թիրախավորել էր Hayeli.am-ի հիմնադիր, լրագրող Անժելա Թովմասյանին, Politik.am-ի հիմնադիր, լրագրող Բորիս Մուրազիին՝ նրանց անվանարկելով իր կարգավիճակին ոչ բնորոշ արտահայտություններով:

Աննա Հակոբյանի թիրախում նաև այլ լրագրողներ են հայտնվել:

Նրանցից հետ չի մնում նաև Նիկոլ Փաշինյանի թիմում առանցքային դերակատարում ունեցող նրա աշխատակազմի ղեկավարը՝ Արայիկ Հարությունյանը, ով «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող, այժմ՝ News.am-ի լրագրող Ազա Բաբայանի վերաբերյալ վիրավորական, ատելության խոսք պարունակող երկու գրառում էր կատարել միայն այն բանի համար, որ վերջինս «համարձակվել էր» Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել՝ «Պատկերացրեք, որ ապագայի դասագրքերում գրելու են, որ հայերն իրենց անկախությունը պարտվել են, որովհետև իշխանության էր եկել խուլիգանը։ Դա սարսափելի է»:

«Աղետ․․․ Մինչև վերջերս սույն տիկինն աշխատել է «Ազատություն» ռադիոկայանում: Մի հատ նրա լրագրողական մակարդակը նայեք: Եվ սա փաստ է, ոչ թե մեկնաբանություն»,- գրել էր իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) կարկառուն ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը, ապա 1 օր անց նոր գրառում արել՝ նույն անձի և նույն հարցազրույցի հետ կապված. «Նոր աղետ եմ ներկայացնում: Տասնամյակներով տաքուկ տեղում՝ «Ազատություն» ռադիոկայանում ծվարած Ազա Բաբայան անուն-ազգանունով լրագրողը կոչ է անում՝ «սուր վերցնել ներքին թշնամու դեմ»: Եվ ինքը, լինելով այս սարսափելի արժեհամակարգի կրողը, տասնամյակներով չի դիմադրել ամերիկացի հարկատուների գումարն ուտելիս, այն ամերիկացիների, որոնց համար բռնության, հակաժողովրդավարական արժեքների դեմ պայքարն առաջնային է»:

Փորձառու լրագրող Ազա Բաբայանին թիրախավորելը կոնկրետ նպատակ ուներ՝ գրառման ու այն տարածած լրատվամիջոցների հրապարակումների ներքո թիրախավորել և սանձազերծել լրագրողի դեմ ատելության արշավ:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի ուղիղ հրահանգով լրագրողին լրագրողական հավատարմագրումից զրկելով՝ տվյալ տարածքում նրա գտնվելը բացառելու գործելակերպը նույնպես կյանքի կոչվեց այս իշխանությունների օրոք, ինչը նախ արեցին Անի Գևորգյանի, Սյուզի Բադոյանի նկատմամբ, հիմա էլ շարունակում են անել MediaHub.am-ի լրագրող Վահե Մակարյանի նկատմամբ:

Լրագրողին հավատարմագրումից զրկելով՝ նրա աշխատանքը խոչընդոտելու պրակտիկան խիստ դատապարտելի է, հատկապես, երբ դա վիճարկվում է դատարանում, և այն, ինչ տեղի ունեցավ Վահե Մակարյանի հետ, իշխանության անհանդուրժողականության և քինախնդրության ցցուն արտահայտությունն է:

Լրատվամիջոցներին լռեցնելու արդեն դասական փորձ է նրանց դատի տալն ու նրանց ուսերին հսկայական ֆինանսական բեռ դնելը, ինչի հերթական օրինակը Նիկոլ Փաշինյանի կողմից «Հրապարակ» օրաթերթին դատի տալու՝ հրապարակային խոստումն է: Ընդ որում, առաջին դեպքը չէ, երբ անձամբ Նիկոլ Փաշինյանը կամ նրա մերձավոր շրջապատը թիրախավորում են «Հրապարակ» օրաթերթը, լրագրողներին և գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստիվ դատապարտում է 2018թ.-ից սկիզբ առած ու ամեն օր նորանոր զազրելի դրսևորումներ ունեցող լրատվամիջոցների ու լրագրողների դեմ արշավը, նրանց թիրախավորելու դեպքերը, հետապնդումները: Հայաստանը վաղուց հեռու է ժողովրդավարական արժեքներից, և իշխանությունները ցանկացած միջոց կիրառում են որպես մահակ՝ ազատ խոսքը սահմանափակելու, ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու, այդ թվում՝ օրենսդրական սահմանափակումների միջոցով:

Հասկանալի է, որ իշխանության համար մեծագույն վտանգ հենց լրատվամիջոցներն ու լրագրողներն են ներկայացնում՝ պայմանավորված իրենց աշխատանքի բնույթով, սակայն լրագրողները շարունակելու են կատարել իրենց մասնագիտական աշխատանքը ցանկացած, անգամ անհաղթահարելի թվացող խոչընդոտների պարագայում:

Գիտակցելով, որ աշխատում ենք ոչ ստանդարտ իրավիճակում և արտառոց պայմաններում, հասկանալով մեր երկրի առաջ ծառացած գոյաբանական վտանգների մասշտաբները՝ լրատվամիջոցներին, լրագրողներին կոչ ենք անում ցանկացած պայմաններում պահպանել սառնասրտությունը, չտրվել սադրանքներին, աշխատել լրագրողական էթիկայի սահմաններում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմ հայրենիքը լռեց՝ ոչ թե պատերազմից, այլ իշխանությունից. Մետաքսե Հակոբյան

Հաջորդ գրառումը

Հայաստանում թևածում է ավտորիտարիզմի ուրվականը… Սուրեն Սուրենյանց

Համանման Հոդվածներ

Միջազգային

Հայկական պատվիրակությանը Սոֆիայի օդանավակայանում ստիպել են մերկանալ և ենթարկել մանրամասն զննության

05/10/2025
Նորություններ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025
Նորություններ

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025
Հաջորդ գրառումը

Հայաստանում թևածում է ավտորիտարիզմի ուրվականը... Սուրեն Սուրենյանց

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Հայկական պատվիրակությանը Սոֆիայի օդանավակայանում ստիպել են մերկանալ և ենթարկել մանրամասն զննության

05/10/2025

Սոֆիայի «Վասիլ Լևսկի» օդանավակայանում տեղի է ունեցել աղմկահարույց դիվանագիտական սկանդալ, հաղորդում է բուլղարական Blitz-ը։ Հոկտեմբերի 1-ին Բուլղարիա ժամանած հայկական պատվիրակությունը՝...

ԿարդալDetails

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեց Գյումրու օրը. վարչապետի քայլը՝ որպես քաղաքական հաղորդագրություն

05/10/2025

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի. Արա Զոհրաբյան

05/10/2025

Տեսանյութ. Թբիլիսիում եվրոպամետների ցույցերը շարունակվում են. ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են լինում

04/10/2025

Միքայել սրբազանը քաղաքական բանտարկյալ է. հեռու մնացեք ձեր պիղծ խաղերով. Էդմոն Մարուքյան

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական