Հինգշաբթի, Հոկտեմբերի 23, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը պետք է հստակ իմանա իր տեղն ու դերը Արևելքում. ԳԱԱ-ում նշվեց Արևելագիտության ինստիտուտի հիմնադրման 50-ամյակը

24/06/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը հստակ առաքելություն ունի: Ամենակարևոր առաքելություններից մեկը հայ ժողովրդի համար այն կարևորագույն աղբյուրների վերհանումը և ուսումնասիրությունն է, որոնք ամբողջացնում են մեր պատմությունը և առավել հստակ պատկերացում են տալիս Հայաստանի ու հարևան ժողովուրդների պատմության մասին, իսկ մյուսը պայմանականորեն Արևելք կոչվող տարածաշրջանում մեր տեղն ու դերը հասկանալն է՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, էթնոդավանաբանական զարգացումների ուսումնասիրության միջոցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը՝ ելույթ ունենալով Արևելագիտության ինստիտուտի հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովին:

«Մեզ համար կարևոր է ուսումնասիրել ժամանակակից քաղաքական, տնտեսական, մշակութային, էթնոդավանական զարգացումները տարածաշրջանում՝ փորձելով վերլուծել և քննել դրանք, որպեսզի հասկանանք՝ ինչ է կատարվում այն տարածաշրջանում, որը պայմանականորեն կոչում ենք Արևելք, որտեղ մենք սկիզբ ենք առել, այժմ էլ ապրում ենք և պիտի հարատևենք: Սակայն դրա համար հասկավոր է հասկանալ մեր տեղն ու դերը տարածաշրջանում, փորձել դասեր քաղել ե՛ւ մեր, ե՛ւ այլոց, հատկապես՝ արևելյան ժողովուրդների պատմությունից, քանի որ գաղտնիք չէ, որ Արևելքը համաշխարհային քաղաքակրթության բնօրրան է: Այս առումով, իհարկե, սա յուրահատուկ տարածաշրջան է: Հարկավոր է ճիշտ գնահատել պայմանականորեն Արևելք կոչվող տարածաշրջանում մեր՝ հայկական քաղաքակրթության ձեռքբերումները, նվաճումները և, ցավոք սրտի, նաև կորուստները», – իր ողջույնի խոսքում նշեց Արևելագիտության ինստիտուտի տնօրենը:

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն էլ նշեց, որ Արևելագիտության սեկտորից 1971 թվականին ինստիտուտի վերակազմավորված այս խոշոր գիտական կենտրոնը երկար ճանապարհ է անցել՝ խորհրդային տարիներին կարողանալով մեկտեղ գիտական գաղափարների հիման վրա կառուցված միտքը համամիութենական պահանջների հետ, նպաստելով հայաստանյան արևելագիտության դպրոցի ձևավորմանը, իսկ հետխորհրդային շրջանում՝ հաղթահարելով 1990-ական թթ. դժվարությունները, պահպանելով իր գիտական սերուցքը և ավելի զարգացնել արևելագիտական միտքը Հայաստանում:

«Անկախ Հայաստանի պայմաններում ինստիտուտը ավելի ազատ և լայնածավալ գործունեություն իրականացնելու հնարավորություններ ստացավ և սկսեց ծառայել ՀՀ պետական շահերին: Այն այժմ ևս իր գիտական, միջազգային կապերով և արդյունքներով հանդիսանում է Գիտությունների ազգային ակադեմիայի արդյունավետ գործունեություն ծավալած և գիտական նվաճումների հասած ինստիտուտներից մեկը», – ասաց ակադեմիայի նախագահը:

Հունիսի 24-ին, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հիմնադրման 50-ամյակին նվիրված «Արևելագիտության արդի հիմնախնդիրներ» հոբելյանական միջազգային գիտաժողովի բացումը։

Գիտաժողովի մասնակիցները հանդես եկան ելույթներով: Հետո ցուցադրվեց ֆիլմ Խորհրդային Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության բաժնի (սեկտորի), այնուհետև՝ դրա հիման վրա ձևավորված Արևելագիտության ինստիտուտի պատմության ու գործունեության մասին:

Ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը հիմնադրվել է ուղիղ 50 տարի առաջ՝ 1971 թ. հունիսի 24-ին, Խորհրդային Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության սեկտորի հիման վրա՝ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշման համաձայն:

Արևելագիտության ինստիտուտը ղեկավարել են անվանի գիտնականներ՝ ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանը (սեկտորի վարիչ, 1958-59 թթ.), պատմագիտության դոկտոր Հովհաննես Ինճիկյանը (սեկտորի վարիչ, 1959-71 թթ.), ակադեմիկոս Գագիկ Խորենի Սարգսյանը (ինստիտուտի տնօրեն, 1971-95 թթ.), ակադեմիայի թղթակից անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը (ինստիտուտի տնօրեն, 1995-2006 թթ.), ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը (ինստիտուտի տնօրեն, 2006-2020 թթ.): 2020 թվականից ինստիտուտի տնօրենը պատմագիտության թեկնածու, դոցենտ Ռոբերտ Ղազարյանն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հետ կապված իրավիճակը

Հաջորդ գրառումը

«Հանճարեղ» իլուզիանիստը հաղթեց

Համանման Հոդվածներ

Նորություններ

Վտանգավոր նախադեպ. Հայաստանում կրկնվում է մոլդովական սցենարը. Սուրեն Սուրենյանց

23/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025
Նորություններ

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025
Միջազգային

Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

22/10/2025
Հաջորդ գրառումը

«Հանճարեղ» իլուզիանիստը հաղթեց

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Վտանգավոր նախադեպ. Հայաստանում կրկնվում է մոլդովական սցենարը. Սուրեն Սուրենյանց

23/10/2025

Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ընդդիմության ամենաակտիվ հատվածի խոսույթներն ու քաղաքական ուղղությունները ձևավորվում են...

ԿարդալDetails

Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում. Ռուբեն Վարդանյան

22/10/2025

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայտարարությունները ոնց որ կինոյից դուրս մնացած կադրեր լինեն. Փաշինյան

22/10/2025

Մոլդովայի խորհրդարանում ընդդիմադիր դաշինքը գլխավորել է Հայկ Վարդանյանը

22/10/2025

Մանան Գևորգյանն ընտրվեց Ջերմուկ համայնքի ղեկավար

22/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական