Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը չպետք է ներգրավվի Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի բացման հարցով բանակցություններին. ՀՀ ԱԺ նախագահ

12/01/2023
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանը չպետք է ներգրավվի Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի բացման հարցով բանակցություններին, քանի որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Լաչինի միջանցքի մասով Հայաստանը կողմ չէ. գրում է «Արցախպրեսը»։

Արցախի իշխանությունները Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելու և ուղիղ խոսելու հնարավորություն ունեն և հենց իրենք են զբաղվում խնդրով, իսկ Հայաստանը սատար կկանգնի Արցախի յուրաքանչյուր որոշման։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով Արցախի անվտանգության խորհրդի հայտարարությանը, որում մտահոգություն էին հայտնել ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած մի շարք պնդումների և տեսակետների վերաբերյալ,  Սիմոնյանն ասաց, Արցախի անվտանգության խորհուրդը, Արցախի իշխանությունները և Արցախի ներկայացուցիչներն ուղիղ բանակցելու և ուղիղ խոսելու հնարավորություն ունեն։

«Եվ ոչ միայն հնարավորություն ունեն, այլ հենց իրենք են զբաղվում դրանով։ Եվ ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց ասուլիսի ժամանակ՝ Հայաստանի Հանրապետությունը յուրաքանչյուր իրենց դիրքորոշմանը սատար կկանգնի։ Եվ, անկեղծ ասած, անհասկանալի է, թե երբ դու ես խոսացող կողմը, ի՞նչ անհամաձայնության մասին է խոսքը»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Ըստ Աժ նախագահի՝ Արցախի իշխանություններն անմիջական կապի մեջ են այս կամ այն ձևով Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաև՝ Ռուսաստանի զորախմբի ներկայացուցիչների հետ։

«Մշտապես հեռախոսազրույցներ եմ ունենում Արցախի իշխանությունների հետ։ Այս պահին այդ շփումները նվազել են, բայց այդ շփումները կան և կան մարդիկ, ովքեր այդ շփումները իրականացնում են: Կարելի է ասել, որ արդեն երկար ժամանակ է՝ այդ կապը գոյություն ունի։ Կարծում եմ՝ Արցախի իշխանությունները պետք է ֆիքսեն, որ Հայաստանը հայտարարել է՝ սատար կկանգնի իրենց յուրաքանչյուր որոշմանը կշարունակի իր ջանքերն այդ խնդրի լուծման ուղղությամբ»,- շեշտեց Ալեն Սիմոնյանը:։

Հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը չի բանակցում Ադրբեջանի հետ Լաչինի միջանցքի հարցով, Ազգային ժողովի նախագահը պարզաբանեց, որ եթե Հայաստանը դառնա կողմ, ուրեմն չեղյալ կհայտարարի 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարությունը։

Սիմոնյանը չի բացառում, որ հենց Ադրբեջանի նպատակը դա է ՝ ներքաշել Հայաստանին այս խոսակցության մեջ, որպեսզի փորձի պարտադրել նման միջանցք բացել Հայաստանի տարածքով։

«Ենթադրում եմ, որ Լաչինի միջանցքը փակվել է հենց դրա համար, որ, օրինակ, մեզ պարտադրվի նման միջանցք Հայաստանի տարածքով։ Ինչո՞ւ պետք է մտնենք այդ խոսակցության մեջ»,- ասաց Սիմոնյանը։

Ըստ նրա՝ Հայաստանի արտգործնախարարը նաև Լաչինի միջանցքի պատճառով չմասնակցեց Ռուսաստանի և Ադրբեջանի հետ Մոսկվայում դեկտեմբերին նախատեսված եռակողմ հանդիպմանը։

Հարցին՝ դա չի՞ նշանակում «ձեռքերը լվանալ» Արցախի խնդրից, ինչպես հայտարարում է ընդդիմությունը, Սիմոնյանը պատասխանեց՝ այդպիսի որակում տալն աբսուրդ է։

«Այն, ինչ-որ մենք անում ենք, առավելագույն է, որը Հայաստանը կարող է թույլ տալ։ Ձեռքերը լվանալ կլիներ, որ որևիցե ձևով դուրս գայինք համագործակցությունից, բայց Հայաստանը ամեն ինչ անում է և շարունակելու է ամեն ինչ անել»,- եզրափակեց Սիմոնյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Բանտախցում Ստեփան Գալստյանի վիճակը վատացել է․ Armlur.am

Հաջորդ գրառումը

Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտումների ենթարկելն է. ՀՀ ԱԳ նախարարը՝ Լյուքսեմբուրգի գործընկերոջը

Համանման Հոդվածներ

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025
Միջազգային

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025
Մշակութային

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025
Միջազգային

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025
Հաջորդ գրառումը

Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի հայությանը էթնիկ զտումների ենթարկելն է. ՀՀ ԱԳ նախարարը՝ Լյուքսեմբուրգի գործընկերոջը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական