Շաբաթ, Հոկտեմբերի 4, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը հակամարտության կառավարման փուլից թևակոխել է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլ․ ԱԳՆ

10/08/2025
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը կարծում է, որ նախօրեին Վաշինգտոնում Հայաստանի վարչաօետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ եռակողմ հանդիպման արդյունքներով չափազանց կարևոր զարգացում է տեղի ունեցել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ճանապարհին։

«Կարելի է արձանագրել, որ արտաքին քաղաքական հետագա ուղենիշների առումով Հայաստանը հակամարտության կառավարման փուլից թևակոխում է խաղաղության ինստիտուցիոնալիզացման փուլ, որը, բնականաբար, շարունակելու է շատ մեծ ջանքեր պահանջել մեր արտաքին քաղաքական գերատեսչությունից, նաև մեր մյուս գործընկերներից։ այս ուղղությամբ աշխատնքները պետք է շարունակվեն։

Առաջնահերթությունների թվում է նաև տարածաշրջանի կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացը, որի համատեքստում արձանագրվեցին 4 կարևորագույն սկզբունքները, որոնք կարմիր գիծ էին Հայաստանի համար․ այն է՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և փոխադարձության սկզբունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակում»,-  նշել է Վահան Կոստանյանը։

Նրա խոսքով՝ սա վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության արտսաքին քաղաքականության և խաղաղության օրակարգի ճանապարհին շատ կարևոր հանգրվան էր, և այս ուղղությամբ դեռ ավելին պետք է արվի։

Անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ-Ադրբեջան եռակողմ հռչակագրի հնարավոր ազդեցությանը Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վրա՝ Կոստանյանը հիշեցրել է, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսությունն ընթանում է առանց միջնորդների, սակայն կարելի է հույս հայտնել, որ վաշինգտոնյան հռչակագիրը դրական կանդրադառնա նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վրա, որովհետև կնքված հռչակագրով նոր տնտեսական հնարավորություններ են բացվել տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի համար։ «Հույս ունենք, որ մեր թուրք գործընկերները կավելացնեն իրենց ջանքերն այս ուղղությամբ, և դա թույլ կտա նաև արձանագրել դրական առաջընթաց Հայաստան-Թուրքիա հարաբերություններում»,- եզրափակել է Վահան Կոստանյանը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Արցախի լիակատար կորստով խաղաղությունը ոչ մի արժեք չունի. Պեդրո Զարոկյան

Հաջորդ գրառումը

Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների կալանավորումը, Մայր Աթոռի դեմ ատելության խոսքի աճը մտահոգիչ է․ Կանադացի պատգամավոր

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանցիները «Զանգեզուրի միջանցք» երգ են գրել ու You Tube-ում տարածել՝ «Զանգեզուրը» ներկայացնելով որպես «հաղթանակի ճանապարհի» վերջնակետ

04/10/2025
Միջազգային

ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Բաքվում հայերի դատերին, հնարավորության դեպքում մասնակցում

04/10/2025
Նորություններ

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ հարուցված գործը իրավական հիմք չունի և ունի բացահայտ քաղաքական բնույթ. «Դեմոկրատական այլընտրանք» կուսքաղ խորհուրդ

04/10/2025
Նորություններ

Հայաստանի պաշտպանական բյուջեի կրճատումը ցուցադրական արկածախնդրության է նման. Սուրեն Սարգսյան

04/10/2025
Հաջորդ գրառումը

Բագրատ և Միքայել արքեպիսկոպոսների կալանավորումը, Մայր Աթոռի դեմ ատելության խոսքի աճը մտահոգիչ է․ Կանադացի պատգամավոր

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանցիները «Զանգեզուրի միջանցք» երգ են գրել ու You Tube-ում տարածել՝ «Զանգեզուրը» ներկայացնելով որպես «հաղթանակի ճանապարհի» վերջնակետ

04/10/2025

Մինչ Հայաստանում, «խաղաղության բերկրանքը վայելելով», ոմանք փորձում են հրաժարվել Արարատի նույնիսկ խորհրդանշական լիցքից, ինչպես ասում են՝ «սուրբ տեղը դատարկ չի...

ԿարդալDetails

ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Բաքվում հայերի դատերին, հնարավորության դեպքում մասնակցում

04/10/2025

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դեմ հարուցված գործը իրավական հիմք չունի և ունի բացահայտ քաղաքական բնույթ. «Դեմոկրատական այլընտրանք» կուսքաղ խորհուրդ

04/10/2025

Հայաստանի պաշտպանական բյուջեի կրճատումը ցուցադրական արկածախնդրության է նման. Սուրեն Սարգսյան

04/10/2025

ԵԽ պատգամավորը հայ գերիների հարցով հրատապ հարցումներ է ուղարկել Եվրահանձնաժողով

04/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական