Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը ինստիտուցիոնալացման կարիք ունի, և որևէ կասկած չկա, որ ես ու մեր կառավարությունը գնալու ենք խաղաղության ինստիտուցիոնալացման հետևից։ մեր նավը արդեն հասցրել ենք խաղաղ հանգրվանի, հիամ, պետք է, որ նավամատույցները ավելի հուսալի և կայուն լինեն։ Խաղաղությունն այլևս անշրջելի է, և իմ անձնական առաքելությունը համաորւմ եմ դա։
Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Ադրբեջանը մեծ հաղթանակ տոնեց, Ամերիկայն Բաքվին կանխավճար տվեց լոկ խաղաղության մասին հայտարարությունների դիմաց, մինչդեռ Հայաստանը հայտնվեց խոցելի վիճակում. Պնդում է ԱՄՆ նախկին փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը։
Փաշինյանը այս պնդմանը հակադարձել է. «Պարոն Օ՛Բրայենը Թրամփի պաշտոնավարման արդյունքում զրկվել է իր բարձրաստիճան աշխատանքից ու նա հիմա խնդիր ունի բացատրելու, թե ինչու նախագահ Թրամփի վարչակազմը կարողացավ անել այն, ինչ չկարողացան իրենք անել։ Եթե Ջեյմս Օ՛Բրայենը խոսում է Հայաստանի խոցելիության մասին, ցավոք, պետք է նշեմ, որ Հայաստանը խոցելի է եղել հենց իրենց պաշտոնավարման ժամանակ։ Մենք երբեք բավարարված չենք եղել այն արձագանքից և աշխատանքից, որ այդ պահին ՄՆ-ի վարչակարգն իրականացրել է մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգն աջակցելու համար»։





