Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հայաստանը՝ շփման գիծ

27/07/2021
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Վերջին ամիսներին թշնամու քայլերը՝ ՀՀ տարածք ներխուժելը և մասնավորապես Երասխում նոր ճակատ ստեղծելը, ըստ էության, ապացուցում է այն հիմնարար տեսակետները, որ թշնամին չի պատրաստվում կանգ առնել:

Վերջին օրերին Երասխը դարձել է նոր ճակատ: 2020թ. նոյեմբերյան կապիտուլյացիայից հետո հանցավոր իշխանության քարոզչական հիմնական թեզը այն էր, որ Հայաստանը մտնում է «խաղաղության» փուլ: Շատերը, ցավալիորեն, տուրք տվեցին այդ կեղծ թեզին, որը բացարձակ եզր չունի իրական և արժանապատիվ խաղաղության հետ: Անգամ ամենատարրական դատողություն ունեցողը կհասկանար, որ հաջողության հասած թշնամին ոչ միայն կանգ չի առնելու, այլ նաև մեզ չի խղճալու:

Ադրբեջանը ոչ միայն չի պատրաստվում խաղաղության, այլև բոլոր հիմքերը կան պնդելու, որ նրա ռազմավարական նպատակը, եթե ոչ հիմա, ապա ոչ հեռավոր ապագայում Հայաստանի ոչնչացումն է: Թշնամու քայլերը այլ ենթադրության հիմք չեն թողնում:

Խնդիրը մենք ենք, մեր հավաքական մտածողությունը: Ի՞նչ ենք մենք ուզում որպես հասարակություն: Մենք ուզու՞մ ենք պետականություն: Թե 700-800 տարի առանց պետականության մնալու հետևանքները դեռևս ազդում են մեր հավաքական գիտակցության վրա:

Շատերը կապիտուլյացիայից հետո ասում էին, որ «վե՛րջ, Արցախից պրծանք, հիմա հանգիստ կապրենք», կամ թե՝ իրենց երեխաները այլևս Արցախում չեն ծառայելու: Հարցի բարոյական մասը՝ մի կողմ․ այդ մարդիկ չհասկացան, որ Արցախում որոշվում էր ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի լինելիության հարցը: Ջաբրայիլի, Մարտունու, Ասկերանի, Քելբաջարի, Շուշիի, Հադրութի մարտագծերով էր անցնում Հայաստանի սուվերենության սահմանն ու որոշվում Հայաստանի լինել–չլինելը: Հիմա, երբ չկա Արցախ, գրեթե ամենօրյա ռեժիմով կրակում են Հայաստանի սահմաններին:

Հիմա, երբ չկա Արցախ, արդեն Սյունիքն է դարձել շփման գիծ, Գեղարքունիքն է դարձել շփման գիծ, Արարատի մարզն է դարձել շփման գիծ: Ողջ Հայաստանն է դարձել շփման գիծ: Բոլոր այն մարդիկ, ովքեր ասում էին, թե կարևորը իրենց երեխաները Արցախում այլևս չեն ծառայի, նույն ձևով խուսափելու են իրենց երեխաներին ուղարկել Սյունիք, Գեղարքունիք, կամ Արարատի մարզ՝ ծառայելու:

Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան

Աղբյուր՝ AntiFake.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փաշինյանը «յուրացրեց» նաեւ Սերժ Սարգսյանի մեքենայի պետհամարանիշը

Հաջորդ գրառումը

«Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է հանդես գալ Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Խաղաղության խոստումներ և ատելության լեզու. Ադրբեջանի երկակի քաղաքականությունը

29/10/2025
Նորություններ

Հովհաննավանքը դարձել է հակաեկեղեցական որջ. Սուրեն Սուրենյանց

29/10/2025
Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում ունեցավ Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ

29/10/2025
Նորություններ

Վախենում է, գիտի, որ իրավիճակը վերջնախաղային է. Վլադիմիր Մարտիրոսյան

29/10/2025
Հաջորդ գրառումը

«Պատիվ ունեմ» դաշինքը նախատեսում է հանդես գալ Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական