Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Համբարձում Մաթևոսյանին ու Վահրամ Դումանյանին աշխատանքից ազատելու պատճառը

Irakanum.am-ը գրում է.

Irakanum.am-ն արդեն տեղեկացրել էր, որ  ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ու ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ազատվել են պաշտոններից։  Մեր տեղեկություններով Մաթևոսյանն ու Դումանյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու Նիկոլ Փաշինյանի որոշումը պայմանավորված է եղել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում  տեղի  ունեցած ռեկտորի ընտրությունը։ Բանն այն է, որ իշխանությունն ամեն գնով ցանկանում էր ազատվել Կարինե Հարությունյանից, ավելին` ընտրությունից մեկ օր առաջ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը հրապարակում էր արել։ ‎Մասնավորապես «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, որ Կարինե Հարությունյանը մի շարք չարաշահումներ է թույլ տվել, որոնց շրջանակում գործ է քննվում իրավապահ մարմիններում։ Լրատվամիջոցը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ռեկտորը 4 տարում ինքն իրեն հատկացրել է մի քանի միլիոն դրամի պարգևավճար, ավելի քան 10 ուսանողի անհիմն տրամադրել է մի քանի միլիոն դրամի զեղչ, բազմաթիվ ուսանողներից էլ վերցրել է մի քանի միլիոն դրամից ավելի հավելյալ ուսման վարձ:

Ի պատասխան Վ. Բրյուսովի անվան համալսարանը պնդում է, որ «Հայկական ժամանակ» օրաթերթը բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանի վերաբերյալ խեղաթյուրված փաստեր է ներկայացրել։

Սակայն տեղի ունեցած ընտրության արդյունքում Կարինե Հարությունյանը ռեկտոր է ընտրվել ձայների 12:8 հարաբերակցությամբ։

Նշենք, որ Համբարձում Մաթևոսյանը Բրյուսովի համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։