ԱՄՆ-ն Թուրքիային տեղեկացրել է Բոսֆորի նեղուցով դեպի Սև ծով իր 2 ռազմանավի սպասվելիք անցման մասին:
***
🟢 ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն ապրիլի 10-ին կմեկնի Իսրայել, ապա՝ Գերմանիա և Մեծ Բրիտանիա, ինչպես նաև՝ կայցելի ՆԱՏՕ-ի՝ Բրյուսելի կենտրոնակայան։ «Օսթինը նշված երկրների իր պաշտոնակիցների հետ է հանդիպելու, որպեսզի քննարկի միջազգային համագործակցության անհրաժեշտությունը պաշտպանական ոլորտում, ինչպես նաև՝ կվերահաստատի իր հավատարմությունը եվրաատլանտյան համագործակցության խորացմանը»,- նշված է Պենտագոնի հայտարարությունում: Իսրայելում Օսթինը կհանդիպի նաև վարչապետ Բենիամին Նեթանյահուի, Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ՝ քննարկելով վերջինի հետ Ռուսաստանի կողմից «ապակայունացնող և Չինաստանի կողմից ուժգնացվող վարքագծին» դիմակայելու, ահաբեկչության դեմ պայքարին ու միջազգային օրակարգի այլ խնդիրներին վերաբերյալ հարցեր:
***
Իսլամական «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մուսուլման երկրներին կոչ է արել ստեղծել «Համաշխարհային իսլամական բանկ» և հրաժարվել դոլարից՝ հօգուտ ազգային արժույթների: Ըստ նրա՝ այդ մեգաբանկը կարող է գործել առցանց հարթակում և ծածկել իսլամական աշխարհի աճող ֆինանսական կարիքները:
***
Ուկրաինայի ռազմածովային ուժերն առանց նախազգուշացման սկսել են զորավարժություններ իրականացնել Սև ծովում: Զորավարժություններն իրականացվում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին վերջին հայտարարության ֆոնին: Ըստ Զելենսկիի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը Դոնբասում հակամարտությունը կարգավորելու միակ եղանակն է:
***
«Կրեմլը մտավախություն ունի, որ Ուկրաինայում քաղաքացիական պատերազմը կվերսկսվի, ինչը սպառնալիք կլինի Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար»․ Պեսկով
***
ՌԴ ԱԴԾ-ն Ղրիմում ահաբեկչություն նախապատրաստող իսլամիստների է ձերբակալել։
***
Թուրքիան քաղաքացիություն է տվել ԻՊ անդամների։
***
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հիպոթետիկ անդամակցությունը կհանգեցնի երկրի հարավ-արեւելքում լայնածավալ էսկալացիայի և ուկրաինական պետականության համար անշրջելի հետևանքների:
***
2021 թ-ի ապրիլի 14-ին տեղի կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների միջև ռազմական համագործակցության զարգացման ռազմական կոմիտեի 18-րդ նիստը: Հանդիպումը վարելու է ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը:
Հանդիպման շրջանակներում կքննարկվեն Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող խնդիրներ:
***
Ապրիլի 9-ին Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգում ուսումնական թռիչքի ժամանակ վթարվել և ծովն է ընկել ռազմաօդային ուժերի երկրորդ հիմնական ռեակտիվ բազայի հրամանատարությանը պատկանող KT-1 տիպի ուսումնավարժական ինքնաթիռը։
Այս մասին հայտնել է Թուրքիայի ՊՆ-ն։ Նշվում է, որ երկու օդաչուին հաջողվել է փրկվել։ Վթարի պատճառն առայժմ անհայտ է։
***
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ամենագլխավոր խնդիրը պատերազմից հետո ականապատ տարածքներն են։ Ադրբեջանը տասնյակ մարդկային կորուստներ է կրել, ովքեր պայթել են ականների վրա։ Ըստ Ալիևի Հայաստանը չի տրամադրել ականապատման քարտեզները։ Այդ քայլը նա որակել է որպես ռազմական հանցագործություն։
Աղբյուրը` Combat