Խաղաղության բանակցությունների ավարտին հասցնելն այսօր պետք է և մեզ, բայց դա «ավելի շատ պետք է հենց Հայաստանին». այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Այս խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա։ Այս խաղաղության համաձայնագիրը պետք է հաշվի առնի հետպատերազմյան իրողությունները։ Մենք պատերազմել ենք «մեր հողի» վրա, այսօր ապրում ենք և ապրելու ենք «մեր հողի» վրա», – ասել է Ալիևը։
Նա նաև ասել է, որ վերջին երկուսուկես տարվա ընթացքում Ադրբեջանը մի քանի անգամ «ստիպված է եղել ցույց տալ իր ուժը հայկական կողմին»:
«Նախ՝ ի պատասխան «նրանց ռազմական սադրանքների»։ Երկրորդ՝ մենք նրանց ազդանշան ենք ուղարկել, որ «եթե իրենց լավ չպահեն» , չհարգեն իրենց ստորագրությունը, ապա «արդյունքն իրենց համար ողբալի կլինի»: Այսպիսով, մենք դեռևս մեզ «զուսպ»ենք պահում: Մենք երբեք չենք շտապել, դրա կարիքը չկա։ Համաշխարհային հանրությունն արդեն միանշանակ ճանաչում է «Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս» ։ Մենք կարող ենք սպասել: Նորից եմ ասում՝ չենք շտապում», -ասել է Ալիևը։