Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյբուքյան իր էջում գրել է.
Հակոբ Բերբերյանին րոպեներ առաջ բերման են ենթարկել Օպերայի մոտակայքից՝ առանց պատճառը բացատրելու։ Բերման ենթարկելու պահին Հակոբը տաքսի էր սպասում։ Ներկայում նա ոստիկանության կենտրոնականի բաժնում է։
Հիշեցնենք, որ Հակոբ Բերբերյանը Ֆիզուլիից մինչև Շուշի 44 օր տևած պատերազմի ամենաթեժ կետերում դիմահար մարտերի կամավոր մասնակից է։
ԼՐԱՑՈՒՄ. Հակոբին ազատ արձակեցին՝ անկապ հոդվածով վարչական տուգանք գրելով։