Գերմանիան շահագրգռված է Հայաստանից ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ, այս և մի քանի այլ հակառուսական քայլերի դիմաց Բեռլինը Երևանին ֆինանսական օգնություն է առաջարկում. ՏԱՍՍ-ին հայտնել է իրազեկ աղբյուրը ։
«Գերմանիան փորձում է Հայաստանին ներքաշել Արևմուտքի հակառուսական քաղաքականության մեջ։ Բեռլինի խնդիրն է հնարավորինս խզել Երևանի և Մոսկվայի կապը։ Գերմանացիները շահագրգռված են ռուս սահմանապահների շուտափույթ դուրսբերմամբ Հայաստանի տարածքից, որ երկրի իշխանությունները մաքրեն իրենց պետական ապարատը Ռուսաստանի նկատմամբ բարյացակամ մարդկանցից, այդ թվում՝ զինված ուժերի, հետախուզական ծառայությունների և իրավապահ մարմինների լյուստրացիայով։
Դրա դիմաց Բեռլինն առաջարկում է Երևանին ֆինանսական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել, ինչպես նաև աջակցել Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ արցախցիներին Եվրամիության երկրներ զանգվածաբար արտագաղթից հետ պահելու ջանքերին»,- նշել է գործակալության զրուցակիցը։