Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն ու մարդասիրական խումբը լքել են երկիրն առանց համայնքին տեղեկացնելու

30/11/2024
- Միջազգային, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Yerkir.am-ը գրում է.«Սիրիայի Հալեպ քաղաքում չնայած այս պահին (Երևանի ժամանակով 13:30-ին) խաղաղ է, բայց, այնուամենայնիվ, հայկական համայնքում սպասողական ու անորոշ իրավիճակ է տիրում:  Yerkir.am-ի հետ զրույցում Հալեպում գործող հայկական «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանը ներկայացրեց քաղաքում տիրող իրավիճակը՝ հակակառավարական զինված խմբավորումների՝ Հալեպ ներխուժումից հետո: Նրա խոսքով՝ երեկ մինչև կեսգիշեր բախումներ են տեղի ունեցել, որոնք լսելի են եղել նաև իրենց բնակավայրում: «Անապահով էինք մեզ զգում, արդեն ցերեկը տեղեկացանք, որ քաղաքում ընդդիմադիրներն են, Սիրիայի բանակն այժմ քաղաքում չէ:

Հիմա բախումներ չկան, բայց քաղաքում շատ քիչ մթերային խանութներ են բաց, ոչինչ չի գործում, բոլորս փակվել ենք տանը: Հակասական տեղեկություններ են տարածվում: Ճիշտ է, մենք ապահովված ենք սննդի պաշարով, բայց  չգիտենք՝ ի՞նչ համաձայնություններ ձեռք կբերվեն, ի՞նչ կլինի մեր հետ»,- ասաց Զարմիկ Պողոսյանը:

Զրուցակիցը տեղեկացրեց՝ հիմնական բախումները քաղաքի ծայրամասերում են տեղի ունեցել: Երբ լսել են առաջին ձայները, միանգամից պատսպարվել են: «Գանձասար» շաբաթաթերթի խմբագիրը մեկ այլ խնդրի մասին ևս խոսեց. «Մենք տեղյակ չենք եղել, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը, հյուպատոսարանի աշխատակիցներն ու Հալեպի տարածաշրջանում առաքելություն իրականացնող ՀՀ-ի հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խումբը բախումներից առաջ լքել է քաղաքը: Համայնքը տեղյակ չէր սրա մասին: Տեղեկացանք միայն այն ժամանակ, երբ նրանք արդեն լքել էին քաղաքը: Բարեբախտաբար հայկական համայնքում տուժածներ չկան: Կապը պահում ենք բոլորի հետ, բայց այս պահին բոլորս էլ անորոշության մեջ ենք»: Հավելենք, որ Սիրիայում տեղի ունեցած երկարատև պատերազմի ժամանակ ՀՀ գլխավոր հյուպատոսը նախկինում երբեք չի լքել իր նստավայրը, հյուպատոսարանը երբեք չի դատարկվել: ՀՀ արտաքին գործոց նախարարությունը մինչ այս պահը որևէ մեկնաբանություն չի տվել:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ-ն երեկ ուշ երեկոյան հայտարարություն տարածեց ու տեղեկացրեց, որ վերջին օրերին Սիրիայի Արաբական Հանրապետության մի շարք շրջաններում օպերատիվ իրավիճակի կտրուկ սրման և ռազմական ակտիվ գործողությունների պատճառով որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել խմբի գործունեությունը Հալեպում։ Նոյեմբերի 29-ի ուշ երեկոյան ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խմբի ամբողջ անձնակազմը ՀՀ ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով վերադարձել է Հայաստան:

Հիշեցնենք նաև, որ  Սիրիայի Արաբական Հանրապետության Հալեպի տարածաշրջանում առաքելություն իրականացնող ՀՀ-ի հումանիտար ականազերծման և բուժաշխատողների մասնագիտական խումբն իր առաքելությունն իրականացնում էր 2019 թվականից սկսած»:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Գեղամ Նազարյանի հետագա գործունեությունը խմբակցության կազմում դառնում է անհնար. հայտարարություն

Հաջորդ գրառումը

Սիրիական բանակը պատրաստվում է հակահարձակման՝ վերականգնելու պետական ​​իշխանությունը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

(լուսանկարներ). Պարանոցին օձի դաջվածքով «դպիրը»

29/10/2025
Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025
Հաջորդ գրառումը

Սիրիական բանակը պատրաստվում է հակահարձակման՝ վերականգնելու պետական ​​իշխանությունը

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական