Շաբաթ, 8 Օգոստոս, 2026

Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքի վրա դարձյալ ծածանվում է եռագույնը

ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքի վերևում կրկին բարձրացվել է ՀՀ պետական դրոշը:

Հիշեցնենք, որ 2014 թվականից Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության շենքը չթիրախավորելու համար դրոշը հանված էր: