Երկուշաբթի, Հոկտեմբերի 27, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կրկնակի քվեարկության փորձերը բազմաթիվ էին․ դատախազության ներկայացուցիչ

13/07/2021
- Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Կրկնակի քվեարկության փորձերը բազմաթիվ էին․ այդ մասին հայտարարել է Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Հովհաննիսյանը արտահերթ ընտրությունների արդյունքները բողոքարկող չորս քաղաքական ուժերի հայցով ՍԴ նիստի ժամանակ։

Դատական նիստը շարունակվել է նաեւ աշխատանքային օրվա ավարտից հետո։ Նիստի վերջում հնչել են հարցեր դատախազությանը, ոստիկանությունը, հեռուստատեսության եւ ռադիոյի հարցերով հանձնաժողովին։

«Այդպիսի փորձերի 90 եւ ավելի տոկոսը պայմանավորված էր մարդկային գործոնով եւ կրում էր տեխնիկական բնույթ։ Միաժամանակ պետք է հայտնեմ, որ կա չորս քրեական գործ, որոնցում մեզ համար ակնհայտ է, որ գործ ունենք կանխամտածված խախտման հետ։ Մարդն առավոտյան քվեարկել է, իսկ երեկոյան որոշել է ստուգել՝ գրանցո՞ւմ են արդյոք սարքավորումները կրկնակի քվեարկության փորձերը, թե՞ ոչ»,-հայտնել է Հովհաննիսյանը։

Երրորդ կողմի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ռուստամ Բադասյանը նույնպես անդրադարձել է մուրճի թեմային եւ հետաքրքրվել դատախազությունից՝ եղե՞լ են արդյոք բռնության դեպքեր։ Բնականաբար, դատախազությունն այդպիսի տվյալներ չի ունեցել։

Այնուհետեւ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանի հերթն էր դատավորների հարցերին պատասխանելու համար։ Դատավոր Պետրոսյանի հարցին՝ արդյո՞ք դասակարգվել են բերման ենթարկված անձինքն՝ ըստ կուսակցությունների, հետեւել է բացասական պատասխան։ Դատավոր Թովմասյանը հետաքրքրվել է ոստիկանության կողմից իրականացվող պորֆիլակտիկ աշխատանքներով։ Թովմասյանի նկարագրմամբ՝ կա երկու տարբերակ՝ բարի համագործակցության ձեւով եւ ճնշում գործադրելու փորձերի ձեւով։ «Եթե առաջին տարբերակն է, դա լավ է։ Սակայն նկարագրության համաձայն՝ խոսքը վերաբերում է երկրորդին։ Ի՞նչ է տեղի ունեցել իրականում»։ «Միանշանակ խոսքը վերաբերում է առաջինին»,-հավաստիացրել է Ֆիդանյանը։ Ընդ որում՝ նա չի բացառել, որ կարող էր փոխըմբռնման պակաս լինել կամ առանձին դեպքերում որոշ ոստիկանների անորակ աշխատանք։ Հարցին՝ կարո՞ղ է արդյոք ՀՀ քաղաքացին անվերջ լինել չգրանցված, Ֆիդանյանը նշել է, որ օրենքով ժամանումից 7-օրյա ժամկետում նա պետք է հաշվառվի, սակայն դա պարտադրելու մեթոդներ չկան։

Ավելի վաղ իր ելույթի ժամանակ Ֆիդանյանը հայտնել է, որ հունիսի 17-ի եւ 18-ի հանրահավաքները հսկել է շուրջ 700 ոստիկան։ Որքա՞ն ոստիկան է հսկել Սյունիքում Փաշինյանի հանդիպումները, հետաքրքրվել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը՝ նշելով, որ նշված հանդիպումների ժամանակ կարելի էր տեսնել ինչպես համազգեստ կրող ոստիկաններ, այնպես էլ քաղաքացիական հագուստով ոստիկաններ։ Ֆինանյանը չէր տիրապետում տվյալներ Սյունիքում ոստիկանների թվի մասին, սակայն խոստացել է ճշտել։ Ինչ վերաբերում է քաղաքացիական հագուստով ոստիկաններին, ապա նրանց թվի մասին հրապարակումը նախատսված չէ։ «Պարզապես ցանկանում եմ հասկանալ՝ ինչու վարչական դատարանը չի կարողացել արձանագրել ոստիկանական վարչական ռեսուրսի օգտագործումը»,-ենթադրել է Վարդեւանյանը։

Դատավոր Խունդքարյանի հարցին պատասխանելով՝ Ֆիդանյանը հայտնել է, որ ցուցակներում ներառվել են գրանցում չունեցող  1479 ընտրողներ։ 239 դիտում է ընդունվել ։ 178 հայց բավարարվել է եւ քաղաքացիները ներառվել են ցուցակներում։ Հունիսի 20-ին ի հայտ եկած քվեաթերթիկների մասին հարցին Ֆիդանյանն ասել է, որ եղել է 25-30 քվեաթերթիկ Իսահակյան թաղամասի շրջանում։ Թերթիկները նետած անձի ինքնությունը պարզվել է, բացատրական աշխատանքների արդյունքում նա ներկայացել է։

Հեռուստատեսության եւ ռադիոյի հարցերով հանձնաժողովի ղեկավար Տիգրան Հակոբյանը հաստատել է դատավոր Թովմասյանի կարծիքը, որ ներկայիս քարոզարշավն ակնհայտորեն տարբերվել է կոշտ հռետորությամբ։ Գործոնները բազմաթիվ են, համարում է Հակոբյանը, նախ պատերազմից եւ քովիդային տարուց հետո սթրեսային վիճակը։ Դեռ ավելին, երկրում հաստատված խոսքի լիարժեք ազատությունը։ Հակոբյանը նշել է, որ կոշտ հռետորաբանությունը հնչել է ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխանությունների կողմից։ Արտահայտչաձեւերի հսկողության լծակներ չկան, եւ այդ առումով խնդիրները դեռեւս շատ են, արձանագրել է Հակոբյանը։

News.am

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՀԿ․ Աշխարհում չորրորդ շաբաթն անընդմեջ արձանագրվում է COVID-19-ով հիվանդացության աճ

Հաջորդ գրառումը

«Հիմա մնաց պարզել, Հայկ Գրիգորյանը կկարողանա՞ սեփական հպատակությունը նորից ծախել կապիտուլյանտի վրա». Աննա Մկրտչյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Հոկտեմբերի 27-ը ծանր դաս է այն մասին, որ պետականությունը պահպանվում է ոչ թե խոսքով, այլ պատասխանատվությամբ. «Միասնության թևեր»

27/10/2025
Նորություններ

Ադրբեջանն Արցախի շրջափակումը ոչ միայն որպես զենք էր կիրառում, այլ այդ ընթացքում Արցախի դեմ ագրեսիա նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան

27/10/2025
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայրենիքը, եկեղեցին, Սփյուռք – Հայաստան գործակցությունը պառակտելու լուրջ փորձեր են կատարվում. Արամ Ա Կաթողիկոս

27/10/2025
Նորություններ

Իշխանությունները նոր «քայլ արեցին»՝ արժանանալով ողջ հայության դատապարտմանը և զայրույթին. Սամվել Կարապետյան

27/10/2025
Հաջորդ գրառումը

«Հիմա մնաց պարզել, Հայկ Գրիգորյանը կկարողանա՞ սեփական հպատակությունը նորից ծախել կապիտուլյանտի վրա». Աննա Մկրտչյան

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Հոկտեմբերի 27-ը ծանր դաս է այն մասին, որ պետականությունը պահպանվում է ոչ թե խոսքով, այլ պատասխանատվությամբ. «Միասնության թևեր»

27/10/2025

1999 թվականի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի դահլիճում հնչած կրակոցներով ոչ միայն կյանքից զրկվեցին պետականության խորհրդանիշ դարձած մարդիկ, այլև խոցվեց մեր պետության...

ԿարդալDetails

Ադրբեջանն Արցախի շրջափակումը ոչ միայն որպես զենք էր կիրառում, այլ այդ ընթացքում Արցախի դեմ ագրեսիա նախապատրաստում. Տիգրան Աբրահամյան

27/10/2025

Հայրենիքը, եկեղեցին, Սփյուռք – Հայաստան գործակցությունը պառակտելու լուրջ փորձեր են կատարվում. Արամ Ա Կաթողիկոս

27/10/2025

Իշխանությունները նոր «քայլ արեցին»՝ արժանանալով ողջ հայության դատապարտմանը և զայրույթին. Սամվել Կարապետյան

27/10/2025

Կալանավորված Հայաստան. Վահե Հովհաննիսյան

27/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական