Երկուշաբթի, Փետրվարի 2, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կրիպտորաժույթներ. ԱՄՆ-ն նախատեսում է պետական պարտքը կրճատել 3 տրիլիոն ԱՄՆ դոլարով

13/03/2023
- Նորություններ, Տնտեսական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

2024 թվականի ԱՄՆ պետական բյուջեի՝ Կոնգրեսին ուղղված ԱՄՆ նախագահ Բայդենի հայտարարության մեջ, անկասկած, տեղ են գտնելու երկու շատ հետաքրքիր ձևակերպումներ, որոնք վերաբերելու են կրիպտոարժույթների բնագավառին. իր նոր հոդվածում գրում է «Համախմբում» շարժման աջակից Հրայր Կամենդատյանը՝ այս անգամ վերլուծելով ամերիկյան ֆինանսատնտեսական խնդիրների, ավելի ստույգ՝ կրիպտոարժույթների բարդ ոլորտը։

Azg.am-ը ստորև ներկայացնում է Հրայր Կամենդատյանի հոդվածը.

Նախատեսվող փոփոխությունները վերաբերելու են կրիպտոարժույթների արդյունահանմանը, մայնինգին և կրիպտոարժույթների առք ու վաճառքով զբաղվող շուկայական գործակալներին։

Ի՞նչ է սպասվում։

  1. մայնինգի, կրիպտոարժույթների արդյունահանման վերաբերյալ նախատեսվում է այդ գործունեության ժամանակ էլեկտրաէներգիայի ծախսի արժեքի նկատմամբ ֆեդերալ 30 տոկոս դրույքաչափով ակցիզային հարկի կիրառում։ Կրիպտոարժույթների մայնինգը  համակարգչային հզոր սարքավորումների օգնությամբ բլոքչեյն ցանցում առաջադրված խնդիրների արագ և վստահելի լուծումն է, որը ապահովում է կրիպտոարժույթների առք ու վաճառքի գործարքների տեխնիկական իրականացումը։ Նման աշխատանքի և հետզհետե բարդացող լուծումների ապահովման համար պահանջվում են ահռելի քանակի վիդեոքարտեր, համակարգչային տեխնիկա, հովացման համակարգեր։ Աշխատանքի ծավալների հետ կապված՝ մայնինգը դարձել է էլեկտրաէներգիայի խոշոր սպառող, որի ազդեցությունը առանձին երկրներում ստեղծել է էներգիայի լրջագույն պակասուրդ և ենթակառուցվածքների ապահովման նկատառումներով, մի շարք երկրներ պարզապես արգելել են տնտեսության այդ ճյուղը։ Երկու տարի առաջ Չինաստանում արգելվեց կրիպտոարժույթների արդյունահանումը և որպես հիմնավորում՝ ներկայացվեց բնության պահպանության նկատմամբ մտահոգությունը։ Փաստորեն, ԱՄՆ ևս անուղղակի ճանապարհով որոշել է սահմանափակել կրիպտոարժույթների արդյունահանումը՝ դրա վրա սահմանելով անուղղակի շատ բարձր հարկ։ Սպասվող փոփոխությունը կներդրվի  երեք տարվա ընթացքում՝տարեկան 10 տոկոս ավելանալով մինչև 30 տոկոս։
  2. Մյուս փոփոխությունը վերաբերում է կրիպտոտրեյդերներին՝ անձանց, որոնք գնում և վաճառում են կրիպտոարժույթներ։ Մասնավորապես, արգելվելու է կրիպտոարժույթների ֆիկտիվ, վնասով վաճառքը և նույն ծավալի,  նույն արժույթի գնումը, որը շատերին հնարավորություն էր տալիս խուսափել կապիտալի աճի, եկամտի հարկումից։ Նման արգելք վաղուց կար բաժնեմասերի և արժեթղթերի բնագավառում, և հիմա դա կտարածվի նաև կրիպտոարժույթների բնագավառի վրա։ Ինչո՞ւ է ԱՄՆ նախագահը ձեռնարկել բյուջեի վերաբերյալ այս երկու նորամուծությունները: Բանն այն է, որ Բայդենի վարչակազմը հայտարարել է գալիք տասնամյակում ԱՄՆ պետական պարտքի կրճատման մտադրության մասին։ Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ տարատեսակ միջոցառումների օգնությամբ նախատեսվում է պետական պարտքը կրճատել 3 տրիլիոն ԱՄՆ դոլարով։ Նախատեսված գումարի մեջ կրիպտոարժույթների բնագավառում վերը ներկայացված փոփոխությունները կապահովեն 24 մլրդ ԱՄՆ դոլարի մուտք պետական բյուջե։

Որպես վերջաբան.

Չեմ կարող ինձ ստիպել հավատալ, որ ԱՄՆ ալեհեր նախագահը ինչ-որ բան է հասկանում կրիպտոարժույթներից, և կարող եմ վստահ պնդել, որ սպասվող փոփոխությունները ընդամենը ամերիկյան բանկերի լոբբինգի արդյունք են։ Ֆեդերալ ռեզերվը և բանկային համակարգը գիտակցում են, որ իրենց սպասարկման սակագներից 20 անգամ էժան և անհամեմատելի արագ սպասարկում ապահովող կրիպտոարժույթների բնագավառը դարձել է վտանգավոր մրցակից, որն անընդհատ կատարելագործվում է արդի տեխնիկայի նորություններով։

Ուստի, ամերիկյան բանկային կարտելը որոշել է գնալ չինական ճանապարհով։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իսրայելը Սիրիայի տարածքում հրթիռներ է արձակել

Հաջորդ գրառումը

Նոր պատերազմի համար Ադրբեջանը պետք է ստանա ՌԴ-ի և Արևմուտքի համաձայնությունը, իսկ նրանք այստեղ պատերազմ սկսելու ցանկություն չունեն. Արմեն Բադալյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Քննվում է սեփականազրկման հարց՝ առանց գրանցված իրավատիրոջը գործով մասնակից դարձնելու. Ռոման Երիցյան

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ցավալի կլինի տեսնել մի հոգևորականի, ում առաջ խոնարհվել եմ և ում աջն եմ համբուրել՝ հայտնված խռովության ու դավաճանության մեջ և խայտառակության եզրին. բաց նամակ

02/02/2026
Միջազգային

Արաղչին զգուշացնում է, որ Իրանի դեմ պատերազմը կարող է ծավալվել երկրի սահմաններից դուրս

02/02/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուշադիր հետևում եմ Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին. Արմեն Այվազյան

02/02/2026
Հաջորդ գրառումը

Նոր պատերազմի համար Ադրբեջանը պետք է ստանա ՌԴ-ի և Արևմուտքի համաձայնությունը, իսկ նրանք այստեղ պատերազմ սկսելու ցանկություն չունեն. Արմեն Բադալյան

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական