ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում չկա գլխավոր կողմ, կան երկու հակամարտող կողմեր՝ Հայաստան և Ադրբեջան, և եռակողմ համաձայնագիր:
Պեսկովի խոսքերով, Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը, որը բաղկացած է ոչ միայն ռազմական ուժերից, իր գործողությունները համակարգում է ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ հայերի հետ, գրում է ՌԻԱ գործակալությունը: